Հայ գյուղացիներն այս գարնանը կարող են անվճար օգտվել ինքնահոս և սելավային ջրերից
30.04.2015,
17:54
Հայ գյուղացիները և գյուղացիական տնտեսությունները 2015 թվականի ամռանը կկարողանան անվճար օգտվել ինքնահոս և սելավային ջրերից ոռոգման նպատակով` այդպիսի որոշում է ընդունվել հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում։

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայ գյուղացիները և գյուղացիական տնտեսությունները 2015 թվականի ամռանը կկարողանան անվճար օգտվել ինքնահոս և սելավային ջրերից ոռոգման նպատակով` այդպիսի որոշում է ընդունվել հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստում։
«Վստահ եմ, որ այդ հնարավորությունից բազմաթիվ տնտեսություններ կօգտվեն»,– նիստում ասաց հանրապետության գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը։
Ըստ նրա` ոռոգման ջրով անվճար կապահովվեն մինչև 10 հա մակերեսով տնտեսություններ։
Կառավարության որոշումը ենթադրում է 80 հազար հա տարածքում տնտեսություններին` ջրամբարներում կուտակված ոռոգման սելավային և ինքնահոս ջրի անվճար ապահովում։
Ինչպես նշեց Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը, այդ որոշումը շատ կարևոր է և մեծ օգնություն կլինի ջրօգտագործողների համար։
«Այդ ռեսուրսների արդյունավետ օգտագործման համար ես հանձնարարել եմ գյուղատնտեսության նախարարությանը և տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությանը մարզպետարանների օգնությամբ ապահովել գյուղացիների ջրամատակարարումը»,– ասաց Աբրահամյանը։ -0-