Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
450.11
RUB
4.8673
GEL
141.58
2025 թ. դեկտեմբերի 24, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 250 մլն դոլար՝ փախստականների համար մատչելի բնակարանային հասանելիությանն աջակցելու համար

Այսօր, 14:25
Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը  հաստատել է 250 մլն դոլարի ֆինանսավորումը՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին
Համաշխարհային բանկը ՀՀ-ին կտրամադրի 250 մլն դոլար՝ փախստականների համար մատչելի բնակարանային հասանելիությանն  աջակցելու համար

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորումը՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։

Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) ՝ 24.4 միլիոն դոլարի չափով, և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ավելցուկային ֆինանսավորմամբ «Կենսունակ մոլորակ հիմնադրամի» կողմից՝ 10 միլիոն դոլարի չափով։

«Այս ծրագրի հիմնական նպատակն է աջակցել հայ ընտանիքներին երկարաժամկետ բնակարանային պայմանների ձեռք բերման հարցում, ինչպես նաև նպաստել երկրի բնակարանային շուկայի կայունացմանն ու ոլորտի տնտեսական ցուցանիշների բարելավմանը», - նշել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Ֆաբրիցիո Ձարկոնեն։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրն անհապաղ վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքների ձեռք բերել մշտական բնակարաններ։ Այն նաև ֆինանսական աջակցություն կտրամադրի Ազգային հիփոթեքային ընկերությանը (ԱՀԸ)՝ բնակարանային ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկեր առաջարկող առևտրային բանկերի վերաֆինանսավորումը հեշտացնելու և փախստականների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի կառավարման համակարգերի արդիականացման համար։

«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» Հայաստանին տրամադրել է 40.40 միլիոն դոլարի դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տվել Համաշխարհային բանկից արտոնյալ պայմաններով ստանալ 350 միլիոն դոլարի վարկեր՝ փախստականներ ընդունող համայնքներին և փախստականներին կրթության և բնակարանաշինության ոլորտներում աջակցելու, ինչպես նաև փախստականներին վերաբերող քաղաքականության մշակման համար: Այս ծրագրի շրջանակներում հիմանադամի՝ Հայաստանին ուղղված ներդրումը տրամադրվել է Ճապոնիայի, Նիդեռլանդների և Շվեդիայի կառավարությունների կողմից։

1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել երկրին, այդ թվում մոտ 415 միլիոն ԱՄՆ դոլարի ընթացիկ ներդրումային պորտֆելը` ի հավելումն դրամաշնորհների, վերլուծական աշխատանքների, հավատարմագրային հիմնադրամների և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (IBRD) կողմից, ինչպես նաև Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA) կողմից տրամադրված տեխնիկական աջակցությանը։ Հայաստանը վերջինիս դոնոր երկիր դարձավ 2023 թվականին: