Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Համատարած գյուղատնտեսական հաշվառում առաջին անգամ կանցկացվի Հայաստանում 2014 թ.–ին

25.04.2013, 16:16
Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել 2014 թվականին համատարած գյուղատնտեսական հաշվառում իրականացնելու մասին որոշմանը։
Համատարած գյուղատնտեսական հաշվառում առաջին անգամ կանցկացվի Հայաստանում 2014 թ.–ին
ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել 2014 թվականին համատարած գյուղատնտեսական հաշվառում իրականացնելու մասին որոշմանը։

Ինչպես հայտնեց Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը, փորձնական հաշվառումը կսկսվի արդեն 2013 թվականին։

Ըստ նրա` այդ նպատակով կստեղծվեն հանրապետական, մայրաքաղաքային և մարզային հանձնաժողովներ։

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն իր հերթին ընդգծեց, որ հանրապետությունում առաջին անգամ կանցկացվի միասնական հաշվառում և պատկերացում կձևավորվի հողերի դասակարգման, անասունի գլխաքանակի, շինությունների, այդ ոլորտում զբաղվածների թվի մասին։

Համատարած գյուղատնտեսական հաշվառման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, շենքերի և շինությունների, անասունի գլխաքանակի, գյուղտեխնիկայի, մարդկային և նյութական ներուժի և դրա օգտագործման մասին տեղեկության հավաքումն է։

Հաշվի առնելով ագրոհատվածի կարևորությունը` Համաշխարհային բանկը 200 հազար դոլարի դրամաշնորհ է տրամադրել հաշվառման ներկայացման նախապատրաստական աշխատանքներին։ Այդ աշխատանքների անցկացման համար օգնություն են առաջարկել նաև ЕС Twining ծրագրի և ԱՄՆ գյուղատնտեսական դեպարտամենտի ներկայացուցիչները։

ՄԱԿ անդամ երկրները պարտավորվում են առնվազն տասը տարին մեկ անգամ համատարած գյուղհաշվառում կատարել, իսկ Հայաստանում այդ միջոցառումը երբևէ չի անցկացվել։ -0-