Рейтинг@Mail.ru
USD
384.11
EUR
450.45
RUB
4.8838
GEL
141.38
2025 թ. հուլիսի 7, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+29

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ. ապրիլին աճել են 0,3%` մինչև $1 495,8 մլն.

21.05.2015, 17:16
Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ. ապրիլին կազմել են $1 495,8 մլն.` մեկ ամսվա ընթացքում աճելով 0,2%-ով։ Այդ մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ. ապրիլին աճել են 0,3%` մինչև $1 495,8 մլն.
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միջազգային համախառն պահուստները 2015թ. ապրիլին կազմել են $1 495,8 մլն.` մեկ ամսվա ընթացքում աճելով 0,2%-ով։ Այդ մասին վկայում են ՀՀ Կենտրոնական բանկի տվյալները։

Ազատ փոխարկելի արժույթով արտաքին ակտիվները կազմել են $1 495,1 մլն., ԱՄՀ–ում փոխառության հատուկ իրավունքները (SDR) կազմել են $0,7 մլն.։

2014 թվականին Հայաստանի միջազգային համախառն պահուստները կրճատվել են 33,8% կամ $762,3 մլն.-ով` կազմելով $1489,3 մլն.։ Միաժամանակ պահուստների կրճատումը շարունակվեց նաև 2015-ին, այսպես, փետրվարին Հայաստանի միջազգային համախառն պահուստները հասել են $1 260,9 միլիոնի։ --0--