Հայ փորձագետները միջազգային խմբի կազմում ստուգումներ են իրականացնում չեխական «Տեմելին» ԱԷԿ–ում
26.02.2013,
13:27
ԱԷԿ օպերատորների համաշխարհային ասոցիացիայի (WANO) միջազգային փորձագետները, այդ թվում` հայ մասնագետները, ստուգումներ են սկսել «Տեմելին» ԱԷԿ–ում, հայտնում է ЧТК գործակալությունը` հղում անելով ատոմային էլեկտրակայանի մամուլի քարտուղար Մարեկ Սվիտակին։
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. ԱԷԿ օպերատորների համաշխարհային ասոցիացիայի (WANO) միջազգային փորձագետները, այդ թվում` հայ մասնագետները, ստուգումներ են սկսել «Տեմելին» ԱԷԿ–ում, հայտնում է ЧТК գործակալությունը` հղում անելով ատոմային էլեկտրակայանի մամուլի քարտուղար Մարեկ Սվիտակին։
Ըստ նրա, «աշխարհի չորս երկրների յոթ մասնագետներից կազմված խումբը կվերահսկի «Տեմելին» ատոմային էլեկտրակայանի աշխատանքն առաջիկա երկու շաբաթների ընթացքում»։
«Միջազգային փորձագետները կհետևեն, մասնավորապես, ԱԷԿ–ի շահագործման աշխատանքի կազմակերպմանը, կայանի կառավարմանը, ռադիացիոն և հրդեհային անվտանգությանը»,– նշել է Սվիտակը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Տեմելին» ԱԷԿ–ի վերահսկումը կիրականացնեն մասնագետներ Ռուսաստանից, Սլովակիայից, Հայաստանից և Հունգարիայից։
ԱԷԿ–ի մամուլի քարտուղարի խոսքով, «փորձագետները զգալիորեն ավելի շատ ժամանակ կանցկացնեն անմիջապես ԱԷԿ–ում», քան սովորաբար անցկացնում են նման ստուգումների ժամանակ։ Ակնկալվում է, որ ստուգումների ավարտից հետո միջազգային փորձագետները միջուկային սարքավորումների շահագործման բարելավման իրենց ցուցումները կտան։
Չեխական երկու «Դուկովանի» և «Տեմելին» ԱԷԿ–ները կառուցվել են խորհրդային նախագծերով։ «Դուկովանի» կայանի կառուցումը սկսվել է 1970 թվականին` Չեխոսլովակի և ԽՍՀՄ միջև շինարարության պայմանագրի ստորագրումից հետո։ «Դուկովանի» ԱԷԿ–ում շահագործվում են 460 ՄՎտ հզորությամբ ВВЭР-440 տեսակի երկու ռեակտորներ և ռուսական մշակման 500 ՄՎտ հզորության ВВЭР-440 երկու ռեակտորներ։
ԽՍՀՄ և ՉԽՍՀ կառավարությունների միջև համագործակցության համաձայնագիրը «Տեմելին» ատոմակայանի կառուցման վերաբերյալ ստորագրվել է 1981 թվականի նոյեմբերի 27–ին։ Կայանը սկսել է կոմերցիոն աշխատանքը 2002 թվականին` շինարարությունից ավելի քան 20 տարի անց։ Ներկայում գործում է երկու էներգաբլոկ, կայանի էլեկտրական հզորությունը կազմում է 2000 ՄՎտ։ -0-