Հայ-վրացական սահմանին երեք ՀԱԿ-երի արդիականացման ծրագիրը կմեկնարկի 2013թ.-ի գարնանը
23.11.2012,
16:32
Հայ–վրացական սահմանին երեք ՀԱԿ-երի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականցման ծրագիրը գործնական իրականացման փուլ կմտնի հաջորդ տարվա գարնանը, տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
ԵՐԵՎԱՆ, 23 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ–վրացական սահմանին երեք ՀԱԿ-երի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականցման ծրագիրը գործնական իրականացման փուլ կմտնի հաջորդ տարվա գարնանը, տեղեկացրեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը:
Ծրագրի շրջանակներում ուրբաթ ՀՀ ֆինանսների նախարարը և ՎԶԵԲ-ի Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի արածաշրջանային տնօրեն Փոլ Անրի Ֆորեստյերը (Paul-Henri Forestier) 10,3 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիր ստորագրեցին՝ Հայաստանի և Վրաստանի միջև գլխավոր սահմանային անցկակետում` Բագրատաշենում, նոր կամրջի շինարարության ֆինանսավորման ուղղությամբ:
«Տվյալ համաձայնագիրը 62,6 մլն եվրո ընդհանուր արժողությամբ երեք անցակետերերի արդիականացման ծրագրի իրականացման ֆինանսավորման հատկացման գործընթացի եզրափակիչ կետն է»,- ստորագրման ընթացքում ասաց նա:
Ըստ նախարարի՝ խորհրդարանում վարկային համաձայնագրերի վավերացման գործընթացին զուգահեռ համապատասխան գերատեսչություններն արդեն սկսել են նախապատրաստական աշխատանքները՝ մասնավորապես նախագծային փաստաթղթերի պատրաստումը, ծրագրի իրականացման համար կապալառուների ընտրման մրցույթի հայտարարումը:
Գաբրիելյանը վստահություն հայտնեց, որ Բագրատաշենի անցակետում նոր կամրջի շինարարությունը կնպաստի առևտրային հարաբերությունների ակտիվացմանը՝ ինչպես Վրաստանի, ԵՄ-ի և Ռուսաստանի, այնպես էլ մյուս երկրների հետ:
«Միջազգային չափանիշներին համապատասխան անցակետի արդիականացումը թույլ կտա կրճատել հերթերը, և հետևաբար, կետն անցնելու ժամանակը և դրանց զուգահեռ նոր, առավել լայն, հարմարավետ և անվտանգ կամուրջ կկառուցվի»,- ավելացրեց նա:
Ֆինանսների նախարարության ղեկավարը տեղեկացրեց, որ ՎԶԵԲ-ի վարկը տրամադրվում է երեք տարի արտոնյալ ժամանակահատվածով և EUR LIBOR դրույքով վեց ամսով + 1%, ինչը կազմում է տարեկան մոտ 1,35 տոկոս:
ՎԶԵԲ-ի տարածաշրջանային տնօրեն Փոլ Անրի Ֆորեստյերն իր հերթին նշեց, որ վարկի տրամադրումը ևս մեկ քայլ է՝ Հայաստանի ենթակառուցվածքի զարգացման հարցում աջակցություն ցուցաբերելու ուղղությամբ Բանկի գործունեության շրջանակներում:
«Անցակետի արդիականացման ծրագրի իրագործումը կհեշտացնի հայ-վրացական սահմանի անցումը, որն իհարկե, առաջին հերթին կարևոր է բեռների փոխադրման հեշտացման, մաքսային վարչարարության և առևտրի ակտիվացման բարելավման տեսանկյունից»,- ավելացրեց նա:
Հայաստանի կառավարությունը հոկտեմբերին հավանություն է տվել Եվրոպական ներդրումային բանկի (European Investment Bank – EIB) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից, համապատասխանաբար, 30.316 մլն եվրոյի և 10.294 մլն եվրոյի վարկային միջոցների հատկացման վարկային համաձայնագրի ստորագրմանը` հայ–վրացական սահմանին երեք սահմանակետերի (Բագրատաշեն, Բավրա, Գոգավան) արդիականցման ծրագրի իրականացման նպատակով։
Ծրագրի իրականացմանը, բացի EIB–ի և ՎԶԵԲ–ից, միջոցներ կտրամադրի նաև ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամը (NIF) (12 մլն եվրոյի դրամաշնորհ), իսկ եվրոպական կառույցներն ու ՄԱԿ–ի ԶԾ–ն կտրամադրեն ավելի քան 4 մլն եվրոյի դրամաշնորհ։
Ծրագրի զգալի հատվածի իրագործումը կդրվի UNDP–ի վրա։ Գլխավոր շահառուն Պետական եկամուտների կոմիտեն է։
Ծրագիրն իրականացվում է նախագահի կողմից հաստատված «Հայաստանի պետական սահմանի անվտանգության ապահովումը և համալիր կառավարումը» ռազմավարության և 2011-2015 թվականների համար կառավարության կողմից ընդունված միջոցառումների ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակը Բագրատաշեն, Բավրա, Գոգավան սահմանակետերի արդիականացումն է, դրանց համապատասխանեցումը սահմանների համալիր կառավարման միջազգային չափանիշներին։
Ծրագիրը նախատեսում է նորոգման աշխատանքներ և սահմանային անցակետերի վերազինում` Համաշխարհային առևտրային կազմակերպության չափանիշներին համապատասխան, սահմանային անվտանգության, հայ–վրացական սահմանով մարդկանց, ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխման դյուրացման նպատակով։ ՇԻնարարական աշխատանքները Հայաստանում սկսվել են դեռ 2011 թվականի աշնանը։
Արդիականացումից հետո էապես կդյուրացվեն սահմանի հատման ընթացակարգերը, կներդրվի «մեկ կանգառի» համակարգ։ --0--