Рейтинг@Mail.ru
USD
381.84
EUR
447.02
RUB
4.8218
GEL
141.56
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Հայ-վրացական սահմանին կանգնած բեռնատարների խնդիրը լուծվել է. ԱԳՆ

28.11.2012, 18:48
Հայ-վրացական սահմանում մնացած բեռնատար մեքենաների խնդիրը լուծված է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հայ-վրացական սահմանին կանգնած բեռնատարների խնդիրը լուծվել է. ԱԳՆ
ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայ-վրացական սահմանում մնացած բեռնատար մեքենաների խնդիրը լուծված է, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:

«Այս պահին մնացել է երեք բեռնատար, որոնց փաստաթղթերն են ձևակերպվում»,- նշեց Բալայանը:

Առավոտյան հայկական ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ սահմանում մեքենաների կուտակման հարցով զբաղվում է Վրաստանում Հայաստանի դեպանությունը: Ըստ նրա, բարդությունները ծագել են փաստաթղթերի ձևակերպման պատճառով:

«ՌԵՅԼՎՆԵՇՏՐԱՆՍ» փոխադրումներ իրականցնող ընկերությունը նախօերին հայտնել էր, որ Ուկրաինայից, Հայաստանից և Ադրբեջանից մեկնող շուրջ 100 մեքենաներ հայտնվել են «Վերին Լարս» հսկիչ անցակետի խցանման մեջ։

Սահմանապահները բացատրում են, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել հսկիչ–անցակետի՝ ձմեռային աշխատանքի ռեժիմի անցնելու պատճառով: Բանն այն է, որ ամառային սեզոնին մեքենաներն անցնում էին մինչև երեկոյան ժամը 10-ը, իսկ այժմ՝ միայն մինչև 19:00-ն, այդ պատճառով էլ հերթ էր գոյացել։

Ռուսաստանի և Վրաստանի սահմանին գտնվող «Վերին Լարս» հսկիչ անցակետը տրանսպորտային վերգետնյա ուղիղ միակ կապն է ապահովում Հայաստանի և Ռուսաստանի միջև: Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի արգելափակման պայմաններում «Վերին Լարսը» կարևոր դեր է խաղում արտաքին աշխարհի հետ երկրի տնտեսական կապերում: -0-