Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 27, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայ դեսպանները պոտենցիալ ներդրողներ կփնտրեն արտերկրում

09.02.2017, 19:36
Օտար երկրներում հավատարմագրված հայ դեսպանները կզբաղվեն պոտենցիալ ներդրողների որոնումներով։
Հայ դեսպանները պոտենցիալ ներդրողներ կփնտրեն արտերկրում

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. Օտար երկրներում հավատարմագրված հայ դեսպանները կզբաղվեն պոտենցիալ ներդրողների որոնումներով։

«Մենք պայմանավորվել ենք Հայաստանի արտաքին գործերի նախարարության հետ դիվանագիտական կորպուսի գործունեության տնտեսական բաղկացուցիչն ակտիվացնելու համար»,– հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը։

Նա հանձնարարել է ԱԳՆ և Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությւան ղեկավարներին մեկշաբաթյա ժամկետում ձևավորենք համատեղ աշխատանքային խումբ և ներկայացնել հստակ առաջարկություններ դեսպանների տնտեսական գործունեության նպատակների շուրջ։ -0-