Հայաստանում բենզինի գինը մեկ ամսվա ընթացքում աճել է 0.4%-ով, իսկ դիզվառելիքինը՝ նվազել 3.6% -ով
04.12.2020,
16:33
Հայաստանում բենզինի գները 2020 թվականի նոյեմբերին նույն տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 0,4% -ով
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի․ /ԱՌԿԱ/․ Հայաստանում բենզինի գները 2020 թվականի նոյեմբերին նույն տարվա հոկտեմբերի համեմատ աճել են 0,4% -ով, իսկ դիզելային վառելիքի գները նվազել են 3,6% -ով: Այդ մասին վկայում են Հայաստանի ազգային վիճակագրական կոմիտեի զեկույցի տվյալները:
Ընդ որում, այս տարվա նոյեմբերին, 2019-ի նոյեմբերի համեմատ, բենզինը և դիզվառելիքը էժանացել են համապատասխանաբար 13,9% և 23,8% -ով, իսկ 2019-ի դեկտեմբերի համեմատ՝ 15,6% և 25,2%, համապատասխանաբար
Ընդհանուր առմամբ, ըստ վիճակագրության, ոչ պարենային ապրանքների գները 2020 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նոյեմբերի համեմատ աճել են 1% -ով, իսկ այս տարվա հոկտեմբերի համեմատ՝ 0,6% -ով:-0-