Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 17, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանը 18,8% ցուցանիշով առաջատարի դիրքերում է ԱՊՀ երկրների շրջանում արդյունաբերական արտադրության աճով

11.03.2013, 14:12
ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն առաջատարի դիրքերում է արդյունաբերական արտադրության աճով` 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 18,8 տոկոսանոց ցուցանիշ ցուցադրելով, տեղեկացվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հայաստանը 18,8% ցուցանիշով առաջատարի դիրքերում է ԱՊՀ երկրների շրջանում արդյունաբերական արտադրության աճով
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի. /ԱՌԿԱ/. ԱՊՀ երկրների շրջանում Հայաստանն առաջատարի դիրքերում է արդյունաբերական արտադրության աճով` 2013թ.–ի հունվարին, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, 18,8 տոկոսանոց ցուցանիշ ցուցադրելով, տեղեկացվում է ԱՊՀ վիճակագրական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Ինչպես նշվում է ԱՊՀ Վիճակագրական կոմիտեի հաշվետվության մեջ, 2013թ.–ի հունվարին, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, տվյալ ցուցանիշի աճ է գրանցվել նաև Ղրղզստանում (13,6%), Ուզբեկստանում (7,7%), Տաջիկստանում (5%), Ղազախստանում (0,7%), Բելառուսում (0,4%) և Ադրբեջանում (0,1%)։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ,  արդյունաբերական արտադրության անկում է գրանցվել Ուկրաինայում` 3,2 տոկոս և Ռուսաստանում` 0,8 տոկոս։ 3,1 տոկոսանոց անկում է գրանցվել Մոլդովայում` 2013թ.–ի հունվարի տվյալների համաձայն։

Միաժամանակ ընդհանուր առմամբ ԱՊՀ երկրներով արդյունաբերական արտադրությունը 2013թ.–ի հունվարին կրճատվել է 0,6 տոկոսով` 2013թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ։ –0–