Рейтинг@Mail.ru
USD
392.34
EUR
427.93
RUB
4.6774
GEL
141.48
2025 թ. մարտի 18, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+8

Հայաստանը 2012թ.-ին 2455,5 մլն խմ գազ է ներկրել

28.02.2013, 11:55
Հայաստանը 2012թ.-ին 2455,5 մլն խորանարդ մետր գազ է ներկրել, նշված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվության մեջ:
Հայաստանը 2012թ.-ին 2455,5 մլն խմ գազ է ներկրել
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանը 2012թ.-ին 2455,5 մլն խորանարդ մետր գազ է ներկրել, նշված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվության մեջ:

Ներկրման ընդհանուր ծավալում Ռուսաստանին բաժին է ընկնում 1967,2 մլն խորանարդ մետր, Իրանին` 488,3 մլն խմ:

Ընդհանուր առմամբ, բնակչությանը մատակարարվել է 542 մլն խորանարդ մետր գազ, Ավտոգազալիցքավորման ճնշակայաններին (ԱԳԼՃԿ)` 418 մլն խորանարդ մետր: Արդյունաբերության կարիքների համար հատկացվել է 259,9 մլն խորանարդ մետր, էներգետիկայի` 231,9 մլն խորանարդ մետր:

2004թ.-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը` երկրում բնական գազի մատակարարման ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտք ստեղծելու նպատակով:

Իրանական գազը սկսել է Իրան-Հայաստան գազամուղ մտնել 2009թ.-ի մայիսի 15-ից: Գազամատակարարումների շրջանակներում նախնական պայմանավորվածությունների համաձայն, իրականացվում է «Գազ` էլեկտրաէներգիայի փոխարեն» ծրագիրը:

Մինչ այդ ռուսական գազը Հայաստան էր մտնում Վրաստանի տարածքով։ Հայաստանի ներքին շուկայում ռուսական բնական գազի մատակարարման և տեղաբաշխման ոլորտի մենաշնորհը պատկանում է«ՀայՌուսԳազարդ» ՓԲԸ-ին ։ Ընկերությունը ստեղծվել է 1997 թվականին։ «Գազպրոմ» ՍՊԸ-ի մասնաբաժինն ընկերության  կանոնադիր կապիտալում կազմում է 80 տոկոս, Հայաստանի կառավարության մասնաբաժինը՝ 20 տոկոս։ -0-