Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 4, կիրակի
եղանակը
Երևանում
+17

Հայաստանը Չինաստանին առաջարկել է ստեղծել համատեղ ձեռնարկություններ տեքստիլ արդյունաբերության ոլորտում

22.04.2025, 11:53
Հայկական տեքստիլ արդյունաբերության հեռանկարները քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակության հետ հանդիպմա ժամանակ
Հայաստանը Չինաստանին առաջարկել է ստեղծել համատեղ ձեռնարկություններ տեքստիլ արդյունաբերության ոլորտում

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայկական տեքստիլ արդյունաբերության հեռանկարները քննարկվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում Չինաստանի Շաոսին Կեքյաո Տեքստիլ քաղաքի արտասահմանյան շուկաների խթանման ասոցիացիայի պատվիրակության հետ հանդիպմա ժամանակ։

Ինչպես հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանն, ընդգծելով տեքստիլ արդյունաբերության ոլորտում Չինաստանի մեծ փորձն ու այդ ուղղությամբ երկկողմ համագործակցության առկա ներուժը, առաջարկել է չինական կողմին դիտարկել Հայաստանում ներդրումների իրականացման, ինչպես նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծման հնարավորությունը։ 

Զաքարյանը համառոտ ներկայացրել է Հայաստանում տեքստիլ արդյունաբերության զարգացման միտումները, ոլորտում իրականացվող քաղաքականությունն ու պետական աջակցության գործիքակազմը։

Տեղեկացնելով, որ Հայաստանում նախատեսվում է ստեղծել միջազգային չափանիշներին համապատասխան արդյունաբերական գոտիներ՝ Էդգար Զաքարյանն հնարավոր է համարել այս գոտիներում փոխշահավետ գործակցություն ծավալումը։ 

Չինաստանի շուկայում հայկական տեքստիլ արտադրանքի ճանաչելիության բարձրացման նպատակով առաջարկվել է ուսումնասիրել նաև Չինաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին հայաստանյան արտադրողների մասնակցության հնարավորությունները։

Պատվիրակությունը Հայաստանում է Միջազգային առևտրի կենտրոնի նախաձեռնությամբ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հագուստի և ագրոբիզնեսի կայուն արժեշղթաների կառուցում Հայաստանում» ծրագրի շրջանակներում։ Հայաստանում հյուրերն այցելել են մի շարք խոշոր տեքստիլ ընկերություններ, նախատեսվում են նաև B2B ձևաչափով գործարար հանդիպումներ։

2025թ․–ի հունվար–փետրվարին Չինաստանի հետ Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 383,8մլն դոլար (2024թ․–ի նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 22%–ի անկում)։ Հայկական արտահանումը մոտեցել է 64,3մլն դոլարի (75,9%–ի անկում), իսկ ներկրումը գերազանցել է 235,6մլն դոլարը (77,7%–ի աճ)։