Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանը դեռ համաձայնության չի եկել ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ. նախարար

05.06.2013, 13:28
Հայաստանը դեռ համաձայնության չի եկել ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։
Հայաստանը դեռ համաձայնության չի եկել ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ. նախարար
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը դեռ համաձայնության չի եկել ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ «Բանակցությունները շարունակվում են։ Տվյալ պահին նորություններ դեռ չկան»,– ասաց Մովսիսյանը։ Խոսելով կառավարության կողմից գազի նոր սակագների սուբսիդավորման մեխանիզմների մասին` նախարարը նշեց, որ հնարավոր է գրանտային տարբերակը։ «ՀայՌուսգազարդ» ընկերությունն ու «Տրանսգազ» ՍՊԸ-ն դիմել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով` առաջարկելով վերանայել բնական գազի գործող սակագինը։ Ամսական մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող սպառողների համար առաջարկվում է սակագինը 132 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն) հասցնել 221 հազար դրամից (ներառյալ ԱԱՀ–ն)։ Միաժամանակ, չի բացառվում, որ Հայաստանում գազի միջին հաշվարկային գինը կարող է կազմել 1000 խորանարդ մետրի դիմաց 311.58 դոլար` «ՀայՌուսգազարդի» կողմից հայտարարած 439.65 դոլարի փոխարեն։ Մինչև 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործողների համար 1000 խորանարդ մետր գազի գինը կկազմի 156 հազար դրամ (աճը` 18,2%), իսկ ավելի քան 10 հազար խորանարդ մետր գազ օգտագործող բաժանորդների համար գինը կկազմի 276.98 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց (աճը` 13,9%)։ Ռուսական գազի նոր սակագներն ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 7-10–ը։ --0--