Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանը գործարկում է Երևանի զարգացման մասշտաբային ծրագիր ԱԶԲ–ի աջակցությամբ, ծրագրի արժեքը 60մլն եվրո է

24.04.2025, 12:39
ՀՀ կառավարությունը նախօրեին նիստի ժամանակ հաստատել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրարգով» Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրով հողի օտարման և կառուցապատման շրջանակները
Հայաստանը գործարկում է Երևանի զարգացման մասշտաբային ծրագիր ԱԶԲ–ի աջակցությամբ, ծրագրի արժեքը 60մլն եվրո է

ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ կառավարությունը նախօրեին նիստի ժամանակ հաստատել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրարգով» Ասիական զարգացման բանկի հետ վարկային համաձայնագրով հողի օտարման և կառուցապատման շրջանակները։

Ներդրումային ծրագրի վարկային համաձայնագիրը, որի արժեքը 60 մլն եվրո է, ստորագրվել է 2023թ․–ի նոյեմբերի 27–ին և հաստատվել կառավարության կողմից 2024թ․–ի հունվարի 18–ին։

Ծրագրի փաստացի իրագործումը նախատեսված էր 2024թ․–ի մայիսի 22–ին, սակայն ժամկետները երկարաձգվեցին լրամշակումների անհրաժեշտության կապակցությամբ։ Վարկի մարման ժամկետը 17 տարի է, տոկոսադրույքը՝ 1,3%։

Ըստ նախագծի հիմնավորման, կառուցվելու է Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը, որը միմյանց կկապի Երևանի մի քանի վարչական շրջան՝ իր վրա վերցնելով տրանսպորտային մեծ հոսքեր և նվազեցնելով խցանումները: Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածը հանդիսանում է Մոնթե Մելքոնյան փողոցի տրամաբանական շարունակությունը:

Նախատեսված աշխատանքները ներառում են.

Իսակով պողոտայի վրա առկա ճանապարհային հանգույցի անհրաժեշտ թևերի կառուցում, որն ապահովվելու է մուտք դեպի Նորագյուղ թաղամաս,
Հրազդան գետի վրա 269 մ երկարությամբ երկաթբետոնե հեծաններով կամրջի կառուցում, Արշակունյաց պողոտայում թունելային անցմամբ և շրջանաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույցի կառուցում։

Իսակովի և Արշակունյաց պողոտաների միջև ճանապարհահատվածի կառուցման նախագիծը 2024թ․–ի հունիսի 13–ին ստացել է Պետական համալիր փորձագիտական հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Նշվել է, որ անհրաժեշտ է շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ ձևակերպել հողի օտարումն ու բնակչության վերաբնակեցումը շինարարության հատվածն ընդգրկող տարածքներից։