Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+25

Հայաստանը կկարողանա արդեն 2014թ.–ի երկրորդ կեսին տարեկան շուրջ 1 մլրդ խորանարդ մետր գազ ներկրել Իրանից

05.06.2013, 14:41
Հայաստանը կկարողանա արդեն 2014թ.–ի երկրորդ կեսին տարեկան շուրջ 1 մլրդ խորանարդ մետր գազ ներկրել Իրանից, չորեքշաբթի խորհրդարանում 2012թ.–ի բյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։

Հայաստանը կկարողանա արդեն 2014թ.–ի երկրորդ կեսին  տարեկան շուրջ 1 մլրդ խորանարդ մետր գազ ներկրել Իրանից
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը կկարողանա արդեն 2014թ.–ի երկրորդ կեսին տարեկան շուրջ 1 մլրդ խորանարդ մետր գազ ներկրել Իրանից, չորեքշաբթի խորհրդարանում 2012թ.–ի բյուջեի կատարման մասին հաշվետվության ընթացքում տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը։ Նախարարն այդ մասին տեղեկացրեց պատասխանելով Դաշնակցությունից պատգամավոր Արծվիկ Մինասյանի այն հարցին, թե ինչու Հայաստանը եռակի քիչ է Իրանից գազ ներկրում, քան նախատեսված է երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածության, որի համաձայն` Հայաստանը տարեկան պետք է 1,1 մլրդ խորանարդ մետր իրանական գազ ներկրի։ Ըստ Մովսիսյանի`գազի փոխանակման դիմաց հայկական կողմը պետք է էլեկտրաէներգիա հատկացնի։ «Սակայն դեռ մեր հզորությունները թույլ չեն տալիս նման ծավալով էլեկտրաէներգիա արտահանել` առանց համակարգին վնաս հասցնելու»,– ասաց նախարարը։ «Դեռ շահագործման պատրաստ չէ Հայաստանի և Իրանի միջև նոր բարձրավոլտ ԷՀԳ–ը, այն պատրաստ կլինի հաջորդ տարվա կեսին, և այն ժամանակ արդեն հնարավոր կլինի շուրջ 1 մլրդ խորանարդ մետր գազ ներկրել Իրանից` դրա փոխարեն 3–3,5 մլրդ կՎտ էլեկտրաէներգիա մատակարարելով»,– նշեց նախարարը։ 2004թ.-ին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազամուղի շինարարությունը` երկրում բնական գազի մատակարարման ռեսուրսային բազայի ընդլայնման և հանրապետությունում երկրորդ տեխնոլոգիական մուտք ստեղծելու նպատակով: Գազամուղը բացվել էր 2007թ.–ին։ Իրանական գազը վերածվում է էլեկտրաէներգիայի, որը նախատեսված է 1 խորանարդ մետր բնական գազի դիմաց 3 կՎտ/ժ հաշվարկով Իրան արտահանման համար։ Համաձայնագիրը նախատեսում է, որ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստանին 36 մլրդ խորանարդ մետր բնական գազ կմատակարարի` հինգ տարով պայմանագրի գործողության ժամկետի հնարավոր ավելացմամբ և մինչև 47 մլրդ խորանարդ մետր գազի մատակարարումների ընդհանուր ծավալով։ --0--