Հայաստանը մթերման շրջանի երկրորդ կեսում 18200 տոննա ծիրան է արտահանել
13.07.2013,
14:48
Հայաստանից ծիրանի արտահանման ծավալը մթերման շրջանի երկրորդ կեսին աճել է 44 տոկոսով` կազմելով 18200 տոննա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12630 տոննայի դիմաց, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանից ծիրանի արտահանման ծավալը մթերման շրջանի երկրորդ կեսին աճել է 44 տոկոսով` կազմելով 18200 տոննա նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 12630 տոննայի դիմաց, շաբաթ լրագրողներին հայտնեց Հայաստանի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը։
«Արտահանման ծավալների ավելացումը պայմանավորված է այս տարի ծիրանի լավ բերքով, ինչպես նաև վերամշակող մի շարք ձեռնարկությունների կողմից մթերման աշխատանքների աշխուժացմամբ»,– ասաց փոխնախարարը։
Մակարյանը հայտնեց, որ այսօրվա դրությամբ 26800 տոննա ծիրան է արտահանվել Ռուսաստան, 3800 տոննա արտահանվել է հարևան Վրաստան և շուրջ 76 տոննա` Նիդեռլանդներ, Նորվեգիա և Բելառուս։ Փոխնախարարը նշեց նաև, որ այս տարի առաջին անգամ ծիրանը Հայաստանից արտահանվել է Զիմբաբվե, իհարկե` շատ աննշան քանակով։
Ըստ նրա, արտահանվող ծիրանի մթերման գինը տատանվում էր մեկ կիլոգրամի դիմաց 200-700 դրամի սահմաններում։
«Մթերման նվազագույն գինը մեկ կիլոգրամ ծիրանի համար այսօր կազմում է 200-250 դրամ։ Արագածոտնի մարզում բարձրորակ պտուղների գները հասնում են 600-700 դրամի մեկ կիլոգրամի դիմաց»,– ասաց Մակարյանը։
Վերամշակման ենթակա ծիրանը գնվում է մեկ կգ–ի դիմաց 40-50 դրամով։
Մակարյանի խոսքով, ծիրանի մթերումներն իրականացվում են 21 ընկերությունների կողմից, որոնցից խոշորագույններն են` Էջմիածնի պահածոների գործարանը, Պռոշյանի կոնյակի գործարանը, «Արտֆրուտը», «ՍԲԻՍ Նատուրալը», «Հայասի գրուպը» և «Եվրոթերմ» ՓԲԸ–ն («Նոյան» բնական հյութերի գործարան)։ Հուլիսի կեսերին մթերող ձեռնարկություններն արդեն ձեռք են բերել 10108 տոննա ծիրան` նախորդ տարվա 4480 տոննայի դիմաց, սակայն մթերման գործընթացը դեռ ավարտված չէ, և մինչև դրա ավարտը ցուցանիշներն էապես կմեծանան։
Փոխնախարարի խոսքով` մրգերի և բանջարեղենի մթերման ծավալը կազմել է շուրջ 42505 տոննա, մինչդեռ նախորդ տարի այդ ցուցանիշը կազմում էր 31280 տոննա։ -0-