Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
-4

Հայաստանի ՀՆԱ աճն 9 ամիսներին կազմել է 3.9%. Էկոնոմիկայի նախարար

26.12.2014, 15:26
Հայաստանի ՀՆԱ աճը 2014 թվականի 9 ամիսներին կազմել է 3.9 տոկոս` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 2,8 տոկոսի դիմաց, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։
Հայաստանի ՀՆԱ աճն 9 ամիսներին կազմել է 3.9%. Էկոնոմիկայի նախարար
ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ՀՆԱ աճը 2014 թվականի 9 ամիսներին կազմել է 3.9 տոկոս` 2013 թվականի նույն ժամանակահատվածի 2,8 տոկոսի դիմաց, հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ուրբաթ մամուլի ասուլիսում։

Նրա խոսքով` միաժամանակ, տնտեսական ակտիվության ցուցանիշը հասել է բարձրակետի հունվար–սեպտեմբերին` կազմելով 4.3 տոկոս, իսկ հունվար–նոյեմբերի դրությամբ նվազել է մինչև 3.8 տոկոս։

«Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվար–նոյեմբերին աճ է գրանցվել տնտեսության բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից»,– ասաց Ճշմարիտյանը։ 

Այսպես, նախարարի խոսքով, այս տարվա 11 ամիսներին արտադրական ծավալն աճել է 2.6 տոկոսով` կազմելով 1160.5 մլրդ դրամ, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 7.1 տոկոս (987,4 մլրդ դրամ), գյուղատնտեսության ոլորտում` 6,5% (920,7 մլրդ դրամ), առևտրաշրջանառության ծավալն ավելացել է 4,2% (2076,5 մլրդ դրամ), իսկ շինարարության ոլորտում գրանցվել է  5,4% անկում (344,5 մլրդ դրամ)։ 

Ճշմարիտյանն ընդգծեց, որ Էկոնոմիկայի նախարարությունը բոլոր ջանքերն է գործադրում պետբյուջեում և կառավարության ծրագրում դրված ցուցանիշների ապահովման համար։ 

2014 թվականի պետբյուջեի համաձայն` հայկական տնտեսության աճը ծրագրված է 5.2 տոկոսի չափով, իսկ Հայաստանի 2015 թվականի պետբյուջեում` ՀՆԱ իրական աճը դրված է 4.1 տոկոսի մակարդակում։ ($1 – 459,3 դրամ)։ -0-