Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կթեստավորի գյուղացիներին բաժանվող գարնանացանի էլիտար սերմերի տեսակները
27.02.2013,
15:33
Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կուսումնասիրի գյուղացիներին բաժանվող գարնանացանի էլիտար սերմերի տեսակները` դրանց որակը ստուգելու համար, տեղեկացրեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ագրարագյուղացիական միավորումը կուսումնասիրի գյուղացիներին բաժանվող գարնանացանի էլիտար սերմերի տեսակները` դրանց որակը ստուգելու համար, տեղեկացրեց Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ հաստատեց սերմային մշակաբույսերի զարգացման ծրագիրը, որի շրջանակներում` գյուղացիներին կհատկացվեն ցածր գներով բարձրորակ սերմեր։
Սերմերի մի մասը ներմուծվել է, իսկ մյուս մասը ձեռք է բերվել տեղի արտադրողներից։ Ընդհանուր առմամբ գյուղացիներին կհատկացվի 850 տոննա գարնանացան գարի, 11 տոննա եգիպտացորեն, 37 տոննա առվույտ, 530 տոննա կորնգան։
«Դրանց որակի հարցը կլուծվի այն բանից հետո, երբ մենք կվերցնենք և կուսումնասիրենք տեսակները, որից հետո կհայտնենք արդյունքների մասին։ Գյուղատնտեսությունը որակյալ սերմերի կարիք ունի, որոնք լավ բերքի երաշխիքն են։ Գարնանացանի 850 տոննա էլիտար սերմերը հաջորդ տարի կվերածվեն 4 հազար տոննայի»,– ասաց Բերբերյանը։
Նա նշեց, որ նախորդ սերմնաբուծական ծրագրի ձախողման հետևանքով 168 գյուղացիներ հայտնվեցին ծանր վիճակում` չկարողանալով վերադարձնել անորակ սերմերի միջոցները, որոնք բերք չտվեցին։ «Դրա մեղքն ընկած է պաշտոնատար անձանց վրա, նրանք պետք է պատասխան տան դրա համար։ Մենք հետևողական կլինենք այդ գործում»,– ավելացրեց Բերբերյանը։
Նա նշեց, որ ներկա գյուղատնտեսական տարին խոստանում է հաջող լինել։
«Տարին հաջող է սկսվում, քանի որ ջրի պաշարների պակաս չկա. այս տարի ձյան շերտն առավել քան բավարար էր ոռոգման ջուր ստանալու համար։ Անհանգստություն են առաջացնում միայն ապրիլյան ցրտերը, որոնք վտանգավոր են այգեգործության համար, սակայն ճիշտ աշխատանքի դեպքում հնարավոր է խուսափել դրանցից»,– կարծում է Բերբերյանը։
Հայաստանի գյուղատնտեսական ոլորտը 2012թ.–ի արդյունքներով գրանցել է 9,5 տոկոսանոց աճ։ –0–