Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 7, կիրակի
եղանակը
Երևանում
-1

Հայաստանի ագրոհատվածի աճը 2012 թվականին 9,5% է կազմել. նախարար

28.02.2013, 14:32
Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի արդյունքում 9,5% աճ է գրանցվել, ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Երիցյանը։
Հայաստանի ագրոհատվածի աճը 2012 թվականին 9,5% է կազմել. նախարար
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում 2012 թվականի արդյունքում 9,5% աճ է գրանցվել, ասաց ՀՀ գյուղնախարար Սերգո Երիցյանը։

«2012 թվականին արտադրության ծավալը 840.5 մլրդ դրամ է կազմել»,– հինգշաբթի կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ընթացքում ասաց նախարարը։

Ըստ նրա, նման աճն առաջին հերթին պայմանավորված է գյուղատնտեսության ոլորտում Հայաստանի կառավարության կողմից իրականացված ծրագրերով, որոնցից ամենախոշորը գյուղացիներին ցածր գներով ազոտական պարարտանյութեր և դիզելային վառելիք հատկացնելն է:

Կարապետյանը նշեց նաև, որ 2012թ.-ին այդ ծրագրերի շրջանակներում գյուղացիներին հատկացվել է 30,7 տոննա ազոտական պարարտանյութ և 25 մլն լիտր դիզվառելիք:

Միաժամանակ նախարարը տեղեկացրեց, որ ընթացիկ տարվա հունվարին, 2012թ.-ի հունվարի համեմատ,  ագրոհատվածում 2,1 տոկոսանոց աճ է գրանցվել։

2011 հոկտեմբերի 21–ին Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել կենսապարարտանյութերի շուկայի զարգացման վերաբերյալ, որին համապատասխան Հայաստանն ամեն տարի ներկրում է մոտ 25-30 հազար տոննա ազոտական պարարտանյութ առավելապես Վրաստանից, Իրանից և Ռուսաստանից։

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր նախարարը, հաշվի առնելով բնակիչներից ստացված պահանջարկը` պարարտանյութի յուրաքանչյուր պարկի դիմաց պետք է գանձեն 6000 դրամ և ոչ ավելի:

Գյուղնախարարության տվյալներով` Հայաստանի ագրոհատվածում տարեկան շուրջ 40 հազար պարարտանյութ է օգտագործվում, որոնց թվում են ազոտի, ֆոսֆորի ու կալիումի պարարտանյութերը։-0-