Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի համակարգի բարեփոխումները թույլ տվեցին նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը
11.01.2013,
13:50
Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի համակարգի համալիր բարեփոխումները, ուղղված քաղաքացիների հետ ուղիղ շփման առավելագույն բացառմանն ու աշխատանքի օպտիլացմանը, թույլ են տվել նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ասաց գերատեսչության ղեկավար Երվանդ Զախարյանը։

ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի անշարժ գույքի պետական կադաստրի համակարգի համալիր բարեփոխումները, ուղղված քաղաքացիների հետ ուղիղ շփման առավելագույն բացառմանն ու աշխատանքի օպտիլացմանը, թույլ են տվել նվազագույնի հասցնել կոռուպցիոն ռիսկերը, ասաց գերատեսչության ղեկավար Երվանդ Զախարյանը։
«Հայաստանի նախագահը գերատեսչության առջև աշխատանքի թափանցիկության ապահովման խնդիր է դրել, որի մակարդակը կբավարարեր մեր քաղաքացիների պահանջները։ Ուրախությամբ ուզում եմ նշել, որ նախագահի հանձնարարականները կատարվել են, և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի են հասցվել»,– ասաց նա ուրբաթ լրագրողներին։
Զախարյանի խոսքով, իրականացված բարեփոխումների մասին կարելի է դատել` ելնելով քաղաքացիների բողոքների և դատական հայցերի թվի նվազումից։
«Եթե 2008–ին քաղաքացիների բողոքների 35-40 տոկոսը մերժվում էր, ապա 2012 թվականին այդ թիվը կազմել է 5.5 տոկոս։Դա իր հերթին հանգեցրել է դատական հայցերի թվի կտրուկ նվազման։ 2008 թվականին բողոքների հիման վրա կայացվել է 122 դատական որոշում, իսկ 2012 թվականին դրանց թիվը նվազել է գրեթե 5 անգամ` մինչև 24 հայց»,– նշեց նա։
Գերատեսչության ղեկավարը հավաստիացրեց, որ իրականացված բարեփոխումների շնորհիվ այսօր քաղաքացիները, դիմելով Կադաստրի պետական կոմիտե, բարդություններ չեն ունենում այս կամ այն ընթացակարգերի հետ, չեն բախվում բյուրոկրատական քաշքշուկի հետ։
«Բացի այդ, գործում է անշարժ գույքի գրանցման էլեկտրոնային համակարգ, իսկ չափագրման աշխատանքների կատարման գործառույթն ամբողջովին անցել է մասնավոր հատվածի ենթակայության ներքո»։
Նախորդ տարի իրականացրած կարևորագույն իրադարձությունների թվում Զախարյանը նշեց 34 մլն փաստաթուղթ պարունակող էլեկտրոնային արխիվի ձևավորման ավարտը, ինչպես նաև քարտեզագրման ավտոմատ համակարգի ներդրման աշխատանքների անցկացումը, որոնք ծրագրվում է ավարտել 2014 թվականին։ -0-