Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի արդյունաբերության վարկավորման պորտֆելը շարունակում է աճ ցուցադրել` հասնելով 346 մլրդ դրամի. ԿԲ

10.06.2013, 19:59
Հայաստանի արդյունաբերության վարկավորման պորտֆելը 2013 թվականին աճ է ցուցադրում, և այս պահին կազմում է 346 մլրդ դրամ, երկուշաբթի խորհրդարանի նիստում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։
Հայաստանի արդյունաբերության վարկավորման պորտֆելը շարունակում է աճ ցուցադրել` հասնելով 346 մլրդ դրամի. ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արդյունաբերության վարկավորման պորտֆելը 2013 թվականին աճ է ցուցադրում, և այս պահին կազմում է 346 մլրդ դրամ, երկուշաբթի խորհրդարանի նիստում հայտարարեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։

ԿԲ տվյալներով, հայկական բանկերի կողմից արդյունաբերության վարկավորման պորտֆելը 2013 թվականի ապրիլին կազմել է 335.3 մլրդ դրամ։

Միաժամանակ, 2012 թվականի վերջի տվյալներով տվյալ ցուցանիշը գերազանցել է 370 մլրդ դրամը։

«Աճի տեմպերը և արդյունաբերության վարկավորման ծավալներն անհամեմատելի են, օրինակ` հիփոթեքային վարկավորման կամ գյուղատնտեսության վարկավորման հետ։ Ավելին` Հայաստանում ստեղծվել է բացառիկ իրավիճակ, երբ արդյունաբերության վարկավորման ծավալները գերազանցում են սպառողական վարկավորման պորտֆելը»,– ասաց նա։

Կենտրոնական բանկի տվյալներով, 2013 թվականի ապրիլի դրությամբ Հայաստանի հիփոթեքային վարկավորման ծավալը Հայաստանում կազմում էր 130.1 մլրդ դրամ, գյուղատնտեսական վարկավորման ծավալը` 102.9 մլրդ դրամ, իսկ սպառողական վարկավորման ծավալը` 32.9 մլրդ դրամ։

Կենտրոնական բանկի ղեկավարն ընդգծեց, որ արդյունաբերության վարկավորման տեմպերի զգալի ավելացումը վերջին չորս տարիներին հանգեցրել է տոկոսադրույքների նվազմանը։

«Մենք տվյալ ոլորտում արձանագրել ենք ամենացածր տոկոսադրույքները և ամենափոքր սփրեդը»,– նշեց նա։ ($1 –ը` 413,06 դրամ)։ -0-