Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար–մարտին կրճատվել է 54,2%–ով՝ մինչև 4․5 մլրդ դոլար

25.04.2025, 13:51
Դրամային արտահայտությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է  1 771.6 մլրդ դրամ
Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը հունվար–մարտին կրճատվել է 54,2%–ով՝ մինչև 4․5 մլրդ դոլար

ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Օպերատիվ վիճակագրական տվյալների համաձայն՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 4 480.1 մլն դոլար, ինչը 54.2%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեն։

2025 թվականի մարտին ցուցանիշը, 2024 թվականի մարտի համեմատ, նվազել է 31.8%-ով, սակայն 2025 թվականի փետրվարի համեմատ աճել է 21.4%-ով։

Դրամային արտահայտությամբ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է  1 771.6 մլրդ դրամ։

Հայաստանից արտահանումը 2025 թվականի առաջին եռամսյակում կազմել է 1 699.8 մլն դոլար՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 61.8%-ով։ Մարտին, անցյալ տարվա նույն ամսվա համեմատ, արձանագրվել է 65.4% անկում, իսկ փետրվարի համեմատ՝ 20.2% աճ։ Հաշվետու ժամանակահատվածում արտահանման ծավալը դրամով կազմել է 672.0 մլրդ դրամ։

Ներմուծումն առաջին եռամսյակում կազմել է 2 780.3 մլն դոլար՝ նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ նվազելով 47.9%-ով։ Մարտին ներկրումը, 2024 թվականի մարտի համեմատ, նվազել է 51.2%-ով, իսկ փետրվարի համեմատ աճել է 22.1%-ով։ Երեք ամսում ներմուծման ծավալը դրամային արտահայտությամբ կազմել է 1 099.6 մլրդ դրամ։ (1 ԱՄՆ դոլարը՝ 389.56 դրամ)