Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին ավելացել է 3,4%–ով և կազմել 4603,1 մլն դոլար
30.11.2012,
17:06
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 4603,1 մլն դոլար` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,4տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը հունվար-հոկտեմբերին կազմել է ավելի քան 4603,1 մլն դոլար` 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,4տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Միաժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, արտահանման ծավալը կազմել է 1166 մլն դոլար ՝ ավելանալով 7,3 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` 3437,1 մլն դոլար (2,1 տոկոսանոց աճ)։ Արդյունքում, արտաքին շրջանառության բալանսի բացասական սալդոն կազմել է 2271,1 մլն դոլար:
Ըստ նախնական տվյալների, ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասնցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») ընթացիկ տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 1741,8 մլն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում արտահանման առավել նշանակալից հոդվածները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 332,8 մլն դոլար (2011թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների համեմատ 1,4 տոկոսանոց անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»՝ 282,1 մլն դոլար (7,7% անկում), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 196,2 մլն դոլար (44,8% աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ շուրջ 139,4 մլն դոլար (12,8% անկում) և «երկրային, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 53,3 մլն դոլար (2,1 անգամ աճ) և այլն:
Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2012թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 734 մլն դոլար (2011թ.-ի հունվար-հոկտեմբեր ամիսների 13,9 տոկոսանոց աճ), «մեքենաները, սարքավորումը և մեխանիզմները»՝ շուրջ 474,9 մլն դոլար (2% անկում), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 294,1 մլն դոլար (6,4% անկում), «պատրաստի արտադրանքի արտադրություն»՝ 271,4 մլն դոլար (անփոփոխ), «բուսական արտադրության արտադրանքներ»՝ 218,7 մլն դոլար (9,6% աճ) ($1-405,19 դրամ): -0-