Рейтинг@Mail.ru
USD
391.74
EUR
426.88
RUB
4.5721
GEL
141.28
2025 թ. մարտի 16, կիրակի
եղանակը
Երևանում
+22

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ին ավելացել է 3,9%–ով և կազմել 5694,9 մլն դոլար

01.02.2013, 17:16
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.–ին կազմել է ավելի քան 5694,9  մլն դոլար` 2011 թվականի համեմատ ավելանալով 3,9 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.-ին ավելացել է 3,9%–ով և կազմել 5694,9 մլն դոլար
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2012թ.–ին կազմել է ավելի քան 5694,9  մլն դոլար` 2011 թվականի համեմատ ավելանալով 3,9 տոկոսով։ Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։

Միաժամանակ, ըստ պաշտոնական տվյալների, արտահանման ծավալը հունվար–դեկտեմբեր ամիսներին կազմել է 1428,1  մլն դոլար ՝ ավելանալով 7 տոկոսով, իսկ ներկրման ծավալը` 4266,8  մլն դոլար (2,9 տոկոսանոց աճ)։ Արդյունքում, արտաքին շրջանառության հաշվեկշռի բացասական սալդոն կազմել է 2838,7 մլն դոլար:

Ըստ նախնական տվյալների, ՖՕԲ-ի գներով արտաքին առևտրային հաշվեկշռի բացասական սալդոն (ապրանքի մատակարարման պայմանը, որի ժամանակ  վաճառողը վճարում է տեղափոխման, ապահովագրման, ինչպես նաև մինչև ապրանքը նավ հասցնելու պահը մաքսային ծախսերը. «ԱՌԿԱ») 2012թ.–ի ընթացքում  կազմել է 2181,6 մլն դոլար:

Ըստ վիճակագրական տվյալների, արտահանման առավել նշանակալից հոդվածները ներկայացվել են հետևյալ առևտրային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 401,2 մլն դոլար (2011թ.-ի համեմատ 0,7 տոկոսանոց անկում), «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված զարդեր»՝ 342,3 մլն դոլար (6,2% անկում), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»՝ 255,2 մլն դոլար (38,8% աճ), «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստած զարդեր»՝ շուրջ 173 մլն դոլար (11,9% անկում) և «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 54,9  մլն դոլար (82,6 տոկոսանոց  աճ) և այլն:

Միաժամանակ ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների՝ 2012թ.-ի ընթացքում  արտադրանքի ներմուծումը գերիշխող է եղել հետևյալ ապրանքային խմբերում՝ «հանքարդյունաբերություն»՝ 916,3 մլն դոլար (2011թ.-ի ընթացքում 11,5 տոկոսանոց աճ), «մեքենաներ, սարքավորում և մեխանիզմներ»՝ շուրջ 602,4 մլն դոլար (6,3% աճ), «սննդի արդյունաբերության պատրաստի արտադրանք»` 356,9 մլն դոլար (2,6% աճ), «վերգետնյա, օդային և ջրային տրանսպորտային միջոցներ»՝ 351,4 մլն դոլար (5,1% անկում), «բուսական արտադրության արտադրանքներ»՝ 259,7 մլն դոլար (7,3% աճ) ($1-406,64 դրամ): -0-