Рейтинг@Mail.ru
USD
384.51
EUR
452.41
RUB
4.8926
GEL
141.37
2025 թ. հուլիսի 2, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+26

Հայաստանի և Շվեյցարիայի միջև 2012 թ.–ի հունվար–օգոստոսի ապրանքաշրջանառությունն աճել է 77%–ով` հասնելով $110 մլն.-ի. ՀՀ ԱԱՊ

23.10.2012, 17:21
Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի հունվար–օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 77 տոկոսով` կազմելով 110 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատից։

ԵՐԵՎԱՆ, 23 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի հունվար–օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 77 տոկոսով` կազմելով 110 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատից։

Նշվում է նաև, որ երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալները կազմել են շուրջ 112.5 մլն դոլար` 2010–ի 92.1 մլն դոլարի դիմաց։ Այդ թվում` 2011 թվականի արտահանման ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 59 տոկոսով` կազմելով շուրջ 33.7 մլն դոլար` 2010 թվականի շուրջ 21.2 մլն դոլարի դիմաց։

2011 թվականին ներկրման ծավալն ավելացել է 11 տոկոսով` կազմելով մոտ 78.8 մլն դոլար` նախորդ տարվա 71 մլն դոլարի դիմաց։

ԱԱՊ–ի հաղորդման մեջ ասվում է, որ շվեյցարացիների համար Հայաստանում առավել հետաքրքրություն է ներկայացնում, մասնավորապես, լեռնահանքային արդյունաբերությունը և բաց հանքավայրերի շահագործման ոլորտը, որտեղ շվեյցարական կողմն արդեն ավելի քան 25 մլն դոլար է ներդրել։

Հայաստանից Շվեյցարիա են դուրս բերվում պղնձի հանքաքար և խտանյութ, թանկարժեք մետաղներ, ալմաստ, բանջարեղեն և չորամրգեր, հագուստ և ընկուզեղեն, իսկ Շվեյցարիայից Հայաստան է ներկրվում հրակայուն ցեմենտ, պլաստմասա, ինչպես նաև սննդամթերք, այդ թվում` պանիր, կաթնաշոռ, շոկոլադ և կակաո։ -0-