#ՇՎԵՅՑԱՐԻԱ
Շվեյցարիան Հայաստանին կտրամադրի 7,13մլն շվեյցարական ֆրանկ գյուղատնտեսության ոլորտում մասնագիտական կրթության համակարգի արդիականացման նպատակով
Շվեյցարական զարգացման համագործակցության գործակալությունը սկզբունքորեն հաստատել է Հայաստանին 7'130'000 շվեյցարական ֆրանկ ընդհանուր գումարով աջակցության նախագիծըՀայաստանում նախատեսվում է զարգացնել տիեզերազբոսաշրջությունը. Շվեյցարիայի դեսպան
Հայաստանում նախատեսվում է զարգացնել գիտական և տիեզերական զբոսաշրջությունը, երկուշաբթի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի 70-ամյակին նվիրված գիտական ֆորումի ընթացքում ասաց Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասերը:Աշխարհի ամենաերկար և խորը թունելն է բացվում Շվեյցարիայում
Շվեյցարիայում տեղի կունենա Գոտարդի թունելի հանդիսավոր բացումը, որի կառուցման վրա ծախսվել է 17 տարի և 11 մլրդ եվրո: Այս երկաթուղային թունելը, որն աշխարհում ամենաերկարն ու ամենախորն է, անցնում է Ալպերի սրտով և Եվրոպայի միջև ուղևորությունները կդարձնի ավելի արագ:Շվեյցարիայի նախագահը Երևանում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Շվեյցարիայի նախագահ ու ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալտերը չորեքշաբթի այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեյցարիայի Համադաշնության նախագահը երեքշաբթի կժամանի Հայաստան պաշտոնական այցով
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Դիդիե Բուրկհալտերը երեքշաբթի կժամանի Հայաստան պաշտոնական այցով, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։Շվեյցարիան մերժել է իր աշխատաշուկան բացել Խորվաթիայի համար
Շվեյցարիայում անցկացված հանրաքվեից հետո, երբ երկրի քաղաքացիները քվեարկեցին ԵՄ երկրների հետ իմիգրացիոն քվոտաներ մտցնելու օգտին, Շվեյցարիայի կառավարությունը հրաժարվեց Խորվաթիայի հետ ազատ աշխատաշուկայի մասին համաձայնագիր ստորագրել, հաղորդում է ՌԲԿ-ն։Ղարաբաղյան հակամարտությունը կմնա ԵԱՀԿ–ի առաջնահերթությունների շարքում Շվեյցարիայի նախագահության ընթացքում
Ղարաբաղյան հակամարտությունը կմնա ԵԱՀԿ կարևորագույն առաջնահերթ խնդիրների շարքում կազմակերպությունում Շվեյցարիայի նախագահության ընթացքում, տեղեկացրել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրկհալտերը (Didier Burkhalter)` ներկայացնելով կազմակերպության առաջնահերթությունները Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստի ժամանակ, որը հեռարձակվել է կազմակերպության պաշտոնական կայքում։Շվեյցարիան ավելի քան 31 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի համագործակցության ծրագրի շրջանակներում
Շվեյցարիան ավելի քան 31,5 մլն դոլար կտրամադրի Հայաստանին` 2013–2016թթ.–ին Հարավային Կովկասի տարածաշրջանի համագործակցության իր ծրագրի շրջանակներում, տեղեկացրեց Հարավային Կովկասում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի տարածաշրջանային ղեկավար Ռուդոլֆ Շոխը։ԵԱՀԿ նախագահության ընթացքում Շվեյցարիան կշարունակի քաղաքական երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում. ԱԳՆ ղեկավար
ԵԱՀԿ նախագահության շրջանակներում Շվեյցարիան կգործադրի բոլոր ջանքերը Հարավային Կովկասի տարածաշրջանում հակամարտության բոլոր կողմերի միջև քաղաքական երկխոսությունն ու վստահությունն առաջ մղելու համար, երեքշաբթի ԵԱՀԿ մշտական խորհրդի հատուկ ժողովի ընթացքում հայտնեց Շվեյցարիայի ԱԳ ղեկավար Դիդյե Բուրկհալտերը։Հայաստանի և Շվեյցարիայի միջև 2012 թ.–ի հունվար–օգոստոսի ապրանքաշրջանառությունն աճել է 77%–ով` հասնելով $110 մլն.-ի. ՀՀ ԱԱՊ
Հայաստանի և Շվեյցարիայի միջև ապրանքաշրջանառությունը 2012 թվականի հունվար–օգոստոսին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 77 տոկոսով` կազմելով 110 մլն դոլար, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի առևտրաարդյունաբերական պալատից։Նորություններ 1 - 20 of 22
First | Prev. | 1 2 | Next | Last