Рейтинг@Mail.ru
USD
363.28
EUR
421.11
RUB
4.2971
GEL
139.37
2026 թ. սեպտեմբերի 11, ուրբաթ
եղանակը
Երևանում
+23

Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

Երեկ, 21:05
«Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49
Յունիբանկի վերանվանված «Թումանյան» մասնաճյուղը բացվել է նոր հասցեում

ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ «Մոսկվա» կինոթատրոնի շենքում տեղակայված Յունիբանկի մասնաճյուղը տեղափոխվել է նոր հասցե և վերանվանվել «Թումանյան»։ Մասնաճյուղի նոր հասցեն է՝ Երևան, Թումանյան փողոց 24, տարածք 49, հաղորդում է Յունիբանկի մամուլի ծառայությունը։

Մասնաճյուղի ավելի ընդարձակ տարածքը հնարավորություն է տալիս սպասարկել հաճախորդների աճող հոսքը և ապահովել սպասարկման հարմարավետ պայմաններ։ «Թումանյան» մասնաճյուղում հասանելի է բանկային ծառայությունների լայն շրջանակ՝ բանկային հաշիվների բացում, քարտերի, ավանդների և վարկերի ձևակերպում, դրամական փոխանցումներ, արտարժույթի փոխանակում և այլ գործառնություններ։ Մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկն է՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:30-ից 16:30, շաբաթ և կիրակի՝ ոչ աշխատանքային օրեր։

Մասնաճյուղային ցանցի զարգացումը շարունակում է մնալ Յունիբանկի՝ բանկային ծառայությունների հասանելիության բարձրացման ռազմավարության կարևոր ուղղություններից մեկը։ Բանկը հետևողականորեն զարգացնում է սպասարկման ժամանակակից ձևաչափերը՝ համատեղելով թվային բանկինգի հնարավորությունները մասնաճյուղերում սպասարկման հետ, որտեղ հաճախորդները կարող են ստանալ մասնագետի խորհրդատվություն և աջակցություն ֆինանսական հարցերի լուծման գործում։