Рейтинг@Mail.ru
USD
363.85
EUR
422.87
RUB
4.2067
GEL
139.19
2026 թ. սեպտեմբերի 4, ուրբաթ
եղանակը
Երևանում
+25

Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

Այսօր, 20:36
Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաև զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ․ ՎԻԴԵՈ
Մանկություն, որ սովորեցնում է մտածել. Մոնտեսսորիի զարգացումը Converse Leasing-ի աջակցությամբ (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում Մոնտեսսորի մեթոդաբանության պատմությունն արդեն 15 տարվա ճանապարհ ունի։ 35 երեխայով իր գործունեությունը սկսած փոքրիկ կենտրոնն այսօր վերածվել է զարգացող կրթական համակարգի՝ երկու կենտրոնով և նոր՝ «Մոնտեսսորի Սիթի» մասնաշենքով, հաղորդում է Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունը։

Այստեղ երեխաների զարգացումը կառուցված է ինքնուրույնության, փորձելու և սեփական գործողությունների արդյունքը հասկանալու գաղափարի շուրջ։ Հատուկ միջավայրը և Մոնտեսսորիի մեթոդաբանությանը համապատասխան պարագաները երեխաներին հնարավորություն են տալիս սովորել խաղի, փորձի և ամենօրյա գործունեության միջոցով։

Նոր կենտրոնի ստեղծումը պահանջել է նաև զգալի ներդրումներ, այդ թվում՝ էներգաարդյունավետ լուծումների ուղղությամբ։ Կոնվերս Բանկի հետ համագործակցությամբ մասնաշենքում տեղադրվել են արևային վահանակներ, որոնք հնարավորություն կտան նվազեցնել էներգիայի ծախսերը և խնայված միջոցներն ուղղել կենտրոնի հետագա զարգացմանը։

Իսկ զարգացման հաջորդ նպատակը սեփական դպրոցն է՝ ևս մեկ քայլ դեպի Հայաստանում Մոնտեսորի կրթական միջավայրի ընդլայնում։

Տեսանյութն՝ այստեղ

Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: