Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 21, ուրբաթ
եղանակը
Երևանում
+15

Հայաստանի ֆինանսների նախարարն ԱՄՀ ներկայացուցիչների հետ համագործակցության նոր ծրագիր է քննարկել

05.09.2013, 19:53
Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հետ հանդիպմանը քննարկեց համագործակցության նոր ծրագրի բանակցությունների ընթացքը, հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի ֆինանսների նախարարն ԱՄՀ ներկայացուցիչների հետ համագործակցության նոր ծրագիր է քննարկել
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնի հետ հանդիպմանը քննարկեց
համագործակցության նոր ծրագրի բանակցությունների ընթացքը, հայտնում է Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն` ԱՄՀ-ն նախատեսում է Հայաստանում սկսել ֆինանսական նոր ծրագիր՝ երկարաձգվող վարկավորման ծրագրի տրամաբանությամբ (EFC):

Հանդիպման ընթացքում նախարարն ԱՄՀ ներկայացուցչի հետ քննարկեց նաև մակրոտնտեսական միջավայրին և ֆինանսական ոլորտին առնչվող այլ հարցեր:  

Արժույթի միջազգային հիմնադրամի գործող խորհուրդը հուլիսի 2-ին ավարտել է Հայաստանի տնտեսական կատարողականության վեցերորդ և վերջնական ամփոփիչ ստուգումը` «Երկարաձգվող ֆինանսավորում» (EFF) և «Երկարաձգվող վարկավորում (EFC) ծրագրերի շրջանակներում, որոնց արդյունքներով Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) չափով լրացուցիչ ֆինանսավորում կտրամադրվի։

Ինչպես նշվում է ԱՄՀ–ի պաշտոնական կայքում, պայմանավորվածությունների համաձայն` ընդհանուր վճարումներն ընդհանուր առմամբ  կկազմեն 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR)։

EFF/ECF ծրագրերը` 266,8 մլն SDR չափով ֆինանսավորման ընդհանուր արժեքով, հաստատվել են 2010թ.–ի հունիսի 28–ին ԱՄՀ–ի գործող խորհրդի և Հայաստանի հետ համատեղ։ --0—