Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը կարկուտից տուժած գյուղացիներին 87 մլն դրամի սերմեր կտրամադրի
29.05.2013,
20:45
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։

ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի մարզպետարանին հատկացրել է 87 մլն դրամ արժողությամբ 24028 կգ տարբեր մշակաբույսերի սերմացու, ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրությունում։
Այդ սերմացուն, որի 22 000 կգ-ը ներկրվել է ՌԴ-ից` 3795 հեկտար ցանքս կատարելու նպատակով, անհատույց տրամադրվել է հողօգտագործողներին, ըստ ներկայացված պահանջարկի: Բացի դրանից, հողօգտագործողներին մատչելի գներով կհատկացվի նաև ազոտական պարարտանյութ և դիզելային վառելանյութ։
Նախարարության աջակցության մարզային կենտրոնը նախապատրաստել է նյութեր, որոնք տեղեկություն են պարունակում խաղողի, պտղատու այգիների վերականգնման համար անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների
բանջարաբոստանային մշակաբույսերի կրկնացանքի, լոլիկի մշակության բնային ցանքին ուղղված միջոցառումների մասին: Հանրապետության փորձառու գիտնականների մասնակցությամբ համայնքներում կազմակերպել են դաշտային սեմինարներ կարկտահարությունից տուժած խաղողի և պտղատու այգիների էտի, ձևավորման, ինչպես նաև անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին։
Հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի հաշվեհամարին փոխանցվել է շուրջ 32 մլն դրամ, որը կտրամադրվի կարկտահարությունից տուժած համայնքների ամենակարիքավոր ընտանիքներին:
Մայիսի 12–ին տեղացած կարկուտը մոտ 17 հազար հեկտար տարածք է վնասել։ Մայիսի 23–ին Հայաստանի կառավարությունը տուժած ֆերմերային տնտեսությունների աջակցության ծրագիր է ընդունել, որը վնասի փոխհատուցման տարբեր քայլեր է նախատեսում` գյուղատնտեսական վարկերի սպասարկման անհատական մոտեցում, հողի հարկի և ոռոգման ջրի օգտագործման վճարի արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։ -0-