Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
0

Հայաստանի հարկային քաղաքականությունը ՓՄՁ–ի նկատմամբ պետք է վերանայվի. ԿԲ նախկին նախագահ

05.06.2013, 20:48
Հայաստանի հարկային քաղաքականությունը փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պետք է վերանայվի երկրում ակնկալվող տնտեսական զարգացումների կապակցությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։
Հայաստանի հարկային քաղաքականությունը ՓՄՁ–ի նկատմամբ պետք է վերանայվի. ԿԲ նախկին նախագահ
ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի հարկային քաղաքականությունը փոքր և միջին բիզնեսի նկատմամբ պետք է վերանայվի երկրում ակնկալվող տնտեսական զարգացումների կապակցությամբ, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը։

«Անհրաժեշտ է փոխել պետության հարկային քաղաքականությունը, մասնավորապես, մեղմել հարկային բեռը փոքր և միջին բիզնեսի համար և բարենպաստ պայմաններ ստեղծել ՓՄՁ–ի զարգացման համար»,– ասաց Ասատրյանը։

Նա նշեց, որ Հայաստանի խոշոր և միջին բիզնեսը չպետք է գտնվի նույն հարկման դաշտում։

2013 թվականի հունվարի 1–ից Հայաստանում ներդրվել է մինչև 58.35 մլն դրամ տարեկան շրջանառությամբ փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառության հարկ։ Նախկինում դրանք վճարում էին շահութահարկ կամ եկամտահարկ։ Նոր օրենքի համաձայն, շրջանառության հարկը գանձվում է ամեն տարի տարեկան եկամտի 3.5 տոկոսի չափով առևտրի ոլորտի համար, 20 տոկոսի չափով` նոտարական գործունեության, 10 տոկոս` գույքի և ակտիվների վարձակալության, ռոյալթիի, օտարման գծով, 5 տոկոս` մյուս տեսակների գործունեության համար։

Փոքր և միջին բիզնեսի տեսակարար կշիռը Հայաստանի ՀՆԱ կառուցվածքում 2012 թվականի արդյունքներով կազմել է մոտ 43 տոկոս։ -0-