Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 2, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի միացումը մաքսային միությանը նպատակահարմար է տարանցման խնդիրների լուծման դեպքում. փորձագետ

27.12.2012, 19:32
Հայաստանի միացումը Մաքսային միությանը նպատակահարմար է արդյունավետ համագործակցությանը խոչընդոտող տարանցման խնդիրների լուծման դեպքում, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։
Հայաստանի միացումը մաքսային միությանը նպատակահարմար է տարանցման խնդիրների լուծման դեպքում. փորձագետ
ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի միացումը Մաքսային միությանը նպատակահարմար է արդյունավետ համագործակցությանը խոչընդոտող տարանցման խնդիրների լուծման դեպքում, կարծում է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը։

«Գոյություն ունեն Մաքսային միության հետ ընդհանուր սահմանի բացակայության պատճառով առաջացած խոչընդոտներ։ Այդ պայմաններում մենք պետք է հասկանանք, թե ինչ կբերի մեզ միությունը։ Եթե դա միայն հռչակագիր է, փաստաթղթերի ստորագրում առանց Հայաստանի համար որևէ դիվիդենդների, ապա ո՞րն է դրա իմաստը։ Նախևառաջ, անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է դրան նայում Վրաստանը, որը կարևոր դեր է խաղում տարանցման հարցերում»,– նշեց Բեքարյանը։

Ըստ նրա, Մաքսային միությանը Հայաստանի հնարավոր միացման հարցի կարևորագույն գործոնը նաև երկաթուղու աբխազական հատվածի բացումն է։

Բացի այդ, Բեքարյանն ընդգծեց Հայաստան–Իրան երկաթուղու կառուցման արդիականությունը։

«Եթե Մաքսային միության երկրների մոտ շահագրգռվածություն կա Հայաստանի առումով, ապա այդ տնտեսական և քաղաքական խնդիրները պետք է լուծվեն նրանց օժանդակությամբ»,– ասաց նա։ -0-