Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի միջին գնաճը 2012 թ.–ին 2.6% է կազմել. ՀՀ ԿԲ

29.05.2013, 18:54
Հայաստանի միջին գնաճը 2012 թ.–ին կազմել է 2.6 տոկոս, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2012 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում։
Հայաստանի միջին գնաճը 2012 թ.–ին 2.6% է կազմել. ՀՀ ԿԲ
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի միջին գնաճը 2012 թ.–ին կազմել է 2.6 տոկոս, չորեքշաբթի խորհրդարանում հայտնեց Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը 2012 թվականի պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկումների ընթացքում։
«Հարկաբյուջետային քաղաքականության նախատեսած զարգացումներին զուգընթաց Կենտրոնական բանկը, հաշվի առնելով տարվա ընթացքում թույլ և կայուն գնաճային միջավայրի պահպանումը, չեզոք դրամավարկային քաղաքականություն է վարել` անփոփոխ թողնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը, որը տվյալ պահին կազմում է 8 տոկոս»,– ասաց նա։

Ջավադյանի խոսքով, տարվա ընթացքում գնաճային միջավայրը ձևավորվել է առավելապես գյուղատնտեսության ոլորտում արտադրության ծավալների բարձր աճով պայմանավորված առաջարկի շոկի ներգործության ֆոնին։

Կենտրոնական բանկի ղեկավարը նշեց նաև, որ 2012 թվականի առաջին կիսամյակում գնաճի մակարդակի նվազումից հետո երկրորդ կիսամյակում այն բարձրացել է և ողջ տարվա ընթացքում պահպանվել է տատանումների թույլատրելի միջանցքում։

Պետբյուջեի համաձայն, Հայաստանում 2012 թվականի գնաճը ծրագրված էր 4% (±1,5%) մակարդակում։ -0