Հայաստանի նախագահի թեկնածուները հատուկ ուշադրություն են դարձնում գյուղատնտեսության խնդիրների լուծմանը. փորձագետ
12.02.2013,
14:29
Հայաստանի նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերում հատուկ ուշադրություն է հատկացվում գյուղատնտեսության խնդիրներին, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի նախագահի թեկնածուների տնտեսական ծրագրերում հատուկ ուշադրություն է հատկացվում գյուղատնտեսության խնդիրներին, երեքշաբթի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարեց «Այլընտրանք» վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը։
Մանասերյանն ընդգծեց, որ տնտեսական բաժին կա նախագահի միայն երեք թեկնածուների (Սերժ Սարգսյան, Րաֆֆի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան) նախընտրական ծրագրերում։
«Նախընտրական ծրագրերի հիմնական նմանությունների թվում պետք է հատուկ ուշադրություն դարձնել գյուղի խնդիրներին։ Թեկնածուները հասկանում են, որ գյուղատնտեսության զարգացումը հանրապետության պարենային անվտանգության, տնտեսության զարգացման ապահովման համատեքստի կարևորագույն խնդիր է»,– ասաց նա։
Մանասերյանի խոսքով, թեկնածուները նշում են գյուղական շրջաններում հատկապես զբաղվածության խնդիրների լուծման անհրաժեշտությունը։
Փորձագետը նշեց, որ թեկնածուները մանրամասն անդրադարձել են նաև սոցիալական խնդիրներին` խոստանալով կենսաթոշակների և աշխատավարձերի բարձրացում, սակայն, առաջարկելով տարբեր մեխանիզմներ։ «Ընդդիմադիր թեկնածուները նաև մեծ ուշադրություն են դարձնում ստվերային տնտեսության կրճատման հարցին»,– ավելացրեց նա։
Թեկնածուների նախընտրական ծրագրերի հիմնական տարբերությունը, տնտեսագետի կարծիքով, դրանց ձևավորման սկզբունքներն են։ «Այսպես, եթե Սերժ Սարգսյանի ծրագրում նշված են միայն հիմնական նպատակներն ու խնդիրները, ապա Հրանտ Բագրատյանն իր առաջարկություններն ավելի մանրամասն` թվերով է արտահայտում, իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի ծրագիրը պակաս ծավալուն է, սակայն նույնպես պարունակում է ցուցանիշներ, որոնց թեկնածուն խոստանում է հասնել իր ընտրվելու դեպքում»,– ասաց նա։
Բացի այդ, ինչպես ընդգծեց Մանասերյանը, գոյություն ունեն տարբեր ծրագրերի լուծման վերաբերյալ մոտեցումների որոշակի տարբերություններ, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը խոստանում է հինգ տարվա ընթացքում ստեղծել 180 հազար աշխատատեղ, իսկ Հրանտ Բագրատյանը կարծում է, որ դա նախագահի խնդիրը չէ, և նա մտադիր է խթանել բնակչության ինքնազբաղվածությունը։
Ընդհանուր առմամբ, ինչպես կարծում է փորձագետը, անհրաժեշտ է, նախևառաջ, հաշվի առնել ոչ թե տնտեսական ցուցանիշների ապահովման այս կամ այն մեխանիզմի շարադրման մանրամասնությունը, այլ այդ խոստումները կատարելու` թեկնածուի ընդունակությունը, և դրա համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել յուրաքանչյուր թեկնածուի անցյալին և քաղաքական կենսագրությանը։
Հայաստանի նախագահական ընտրությունները կանցկացվեն փետրվարի 18–ին։ ՀՀ նախագահի պաշտոնի համար կպայքարեն պետության գործող նախագահ Սերժ Սարգսյանը, ով ընտրությունների գլխավոր ֆավորիտն է, նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության առաջնորդ Հրանտ Բագրատյանը, ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, խորհրդային շրջանում հայտնի այլախոհ, «Ազգային ինքնորոշման միավորում» կուսակցության ղեկավար Պարույր Հայրիկյանը, Ղարաբաղի ԱԳՆ նախկին ղեկավար Արման Մելիքյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը, էպոսագետ Վարդան Սեդրակյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության առաջնորդ Արամ Հարությունյանը։ --0—