Рейтинг@Mail.ru
USD
392.26
EUR
425.45
RUB
4.6405
GEL
141.43
2025 թ. մարտի 20, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+14

Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հունիսին աճել է 3.5%–ով` կազմելով 942.7 մլրդ դրամ

05.08.2013, 13:57
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հունիսին կազմել է 942.7 մլրդ դրամ, ինչը 3.5 տոկոսով շատ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում են հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հունիսին աճել է 3.5%–ով` կազմելով 942.7 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի ներքին առևտրաշրջանառությունը հունվար–հունիսին կազմել է 942.7 մլրդ դրամ, ինչը 3.5 տոկոսով շատ է 2012 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, հայտնում են հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, մանրածախ առևտրաշրջանառությանը բաժին է ընկել նշված ծավալի 61.4 տոկոսը կամ 578.5 մլրդ դրամը։

Միաժամանակ, հունվար–հունիսին մանրածախ առևտրի ծավալը 2012 թվականի հունվար–հուինիս համեմատ աճել է 3.2 տոկոսով։

Միաժամանակ, մեծածախ առևտրաշրջանառությանը բաժին է ընկել հանրապետության ընդհանուր ներքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալի 34.9 տոկոսը կամ մոտ 329.5 մլրդ դրամը։
 
Վիճակագրական տվյալների համաձայն, մանրածախ առևտրաշրջանառության զգալի մասը` 69.5 տոկոսը կամ 401.9 մլրդ դրամը, բաժին է ընկել խանութների առևտրին։ Շուկաների միջոցով սպառողական ապրանքների առևտրի ծավալը կազմել է 38.4 մլրդ դրամ կամ 6.7 տոկոս։ ($1 –  410,11 դրամ)։ —0-