Рейтинг@Mail.ru
USD
386.33
EUR
432.69
RUB
4.7766
GEL
141.02
2025 թ. մայիսի 18, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի պետական բյուջեի եկամուտները միայն 2024թ․–ին աճել են 1,3 տրլն դրամով․ Փաշինյան

15.04.2025, 14:01
Միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են՝ գրանցելով աճ 1,3 տրլն դրամով, երեքշաբթի Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
Հայաստանի պետական բյուջեի եկամուտները միայն 2024թ․–ին աճել են 1,3 տրլն դրամով․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Միայն 2024 թվականի արդյունքներով Հայաստանի պետական բյուջեի եկամուտները կրկնապատկվել են՝ գրանցելով աճ 1,3 տրլն դրամով, երեքշաբթի Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա այսօրվա փոխարժեքով ավելի քան 3,3 մլրդ դոլար է: Այսինքն՝ հեղափոխությունից հետո միայն 2024 թվականին Հայաստանի պետական բյուջե մուտք է եղել հավելյալ 3,3 մլրդ դոլար: 2018 թվականից հետո բյուջեի եկամուտներն անընդմեջ աճ են արձանագրել, և ոչ ոք չի կարող դա հերքել», – նշել է Փաշինյանը՝  ՀՀ կառավարության 2021-2026 թվականների՝ 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելիս:

Նրա տվյալներով՝ 2018-2024 թվականների ընթացքում բյուջե է մուտք գործել լրացուցիչ ավելի քան 1 տրլն 684 մլրդ դրամ կամ 4,2 միլիարդ դոլար։ 

«Այս թվի մեջ, բնականաբար, պետական պարտքը ներառված չէ, այս թվի մեջ չեմ ներառել նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջեին փոխանցված գումարները: Այսինքն՝ խոսքը բյուջեի մաքուր հեղափոխական եկամտի մասին է», – ասել է վարչապետը։

ՀՀ ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2024 թվականի պետական բյուջեի կատարողականը կազմել է 95,8% եկամուտների մասով, ծախսերի մասով՝ 93,9%։ Երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթի շտկված ցուցանիշները նախատեսում էին ավելի քան 2,72 տրլն դրամի եկամուտ (շուրջ 6,9 մլրդ դոլար) և գրեթե 3,18 տրլն դրամի ծախս։ Պետական պարտքը 2024թ․–ի վերջին կազմել է մոտ 5,093 տրլն դրամ (շուրջ 12,8 մլրդ դոլար), ինչը համապատասխանում է ՀՆԱ–ի 48,3%–ը։