Рейтинг@Mail.ru
USD
378.86
EUR
449.33
RUB
4.9531
GEL
140.57
2026 թ. հունվարի 28, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկը 6,5 մլն եվրոյի չափով վարկ է հատկացրել

07.08.2012, 17:42
Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank - EIB) և ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի Բանկի կողմից 6,5 մլն եվրոյի չափով վարկ կհատկացվի Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի իրականացման համար։
Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի շրջանակներում Եվրոպական ներդրումային բանկը 6,5 մլն եվրոյի չափով վարկ է հատկացրել
ԵՐԵՎԱՆ, 7 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Եվրոպական ներդրումային բանկը (European Investment Bank - EIB) և ՀՀ ֆինանսների նախարարությունը համաձայնագիր են ստորագրել, համաձայն որի Բանկի կողմից 6,5 մլն եվրոյի չափով վարկ կհատկացվի Հայաստանի փոքր համայնքների ջրային ծրագրի իրականացման համար։

«Ծրագրի նպատակն է բարելավել ՀՀ Տավուշի, Լոռիի, Շիրակի, Գեղարքունիքի, Կոտայքի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերում 17 բնակավայր սպասարկող` «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կողմից շահագործվող ջրամատակարարման, ջրահեռացման (կոյուղու) և ջրի մաքրման օբյեկտների վերակառուցումն ու արդիականացումը: Մասնավորապես` նախատեսվում է բարձրացնել 300.000 սպառողներին մատուցվող ծառայությունների որակը»,–ասաց Հայաստանի ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը։

Ըստ նրա, մասնավորապես նախատեսվում է զգալիորեն բարձրացնել խմելու ջրի մատակարարման տևողությունը, որը ներկայում կազմում է միջինում ավելի քիչ, քան 14 ժամ, ինչպես նաև ապահովել ջրի որակի լիարժեք համապատասխանությունը միջազգային ստանդարտներին:

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն իր հերթին լրագրողներին տեղեկացրեց, որ ծրագրի իրականացման համար ընդամենը 21,7 մլն եվրոյի չափով միջոցներ են հատկացվել, որից 6,5 մլն եվրոն Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկն է հատկացրել, Եվրամիությունը 7,6 մլն եվրո դրամաշնորհ է տրամադրել, իսկ 1,1 մլն եվրոն դոնորենրի ֆինանսական աջակցությունն է կազմել։ 
«Ծրագիրը նախատեսված է ավարտել 2015թ.–ին։ Վարկի մարման ժամկետը կազմում է 4–25 տարի` երկու ամսից մինչև 7 տարի արտոնյալ ժամանակահատվածով, իսկ լողացող դրույքը հավասար կլինի EUROLIBOR +ֆիքսված մարժա»,– ավելացրեց նա։ –0–