Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
0

Հայաստանի քրեակատարողական համակարգը պահելու ծախսերը 2012 թ.–ի պետբյուջեում կազմել են 7.3 մլրդ դրամ

31.05.2013, 13:57
Հայաստանի քրեակատարողական համակարգը պահելու ծախսերը 2012 թվականի պետական բյուջեում կազմել են մոտ 7.3 մլրդ դրամ` 2011 թվականի համեմատ ավելանալով 3.9 տոկոսով, հայտարարեց Հյաաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ուրբաթ 2012 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում։
Հայաստանի քրեակատարողական համակարգը պահելու ծախսերը 2012 թ.–ի պետբյուջեում կազմել են 7.3 մլրդ դրամ
ԵՐԵՎԱՆ, 31 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի քրեակատարողական համակարգը պահելու ծախսերը 2012 թվականի պետական բյուջեում կազմել են մոտ 7.3 մլրդ դրամ` 2011 թվականի համեմատ ավելանալով 3.9 տոկոսով, հայտարարեց Հյաաստանի արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ուրբաթ 2012 թվականի պետբյուջեի կատարողականի քննարկումների ընթացքում։ Ըստ նրա, ծախսերի ծավալի ավելացումը պայմանավորված է, հիմնականում, վարչական սարքավորումների ձեռքբերմամբ և ոլորտի աշխատողների աշխատավարձերի բարձրացմամբ։ Նախարարը միաժամանակ նշեց, որ 13 քրեակատարողական հիմնարկներից միայն երկուսն են գազիֆիկացված, ինչի կապակցությամբ էլեկտրաէներգիայի ծախսերը շատ մեծ են։ Թովմասյանը նշեց, որ 2012 թվականին մեկ կալանավորի վրա ծախսվել է ամսական 124.7 հազար դրամ, մինչդեռ զարգացած երկրներում գումարը կազմում է ամսական մոտ 3 հազար դոլար։ «2012 թվականին մեկ կալանավորին բաժին էր ընկնում 3.4 քմ տարածք` 2011 թվականի 3 քմ–ի դիմաց։ Աշխատանքներ են կատարվում այդ ցուցանիշը մինչև 4 քմ հասցնելու ուղղությամբ` միջազգային չափանիշներին համապատասխան»,– նշեց նա։ Արդարադատության նախարարն ընդգծեց, որ առաջիկայում նախատեսվում է քրեակատարողական հիմնարկների խոշորացում, ծրագրվում է, որ 13 ՔԿՀ–ների փոխարեն կգործեն հինգը։ Հստակեցված ծրագրի համաձայն` 2012 թվականի պետբյուջեի եկամուտները կազմել են 944.914 մլրդ դրամ, իսկ փաստացի եկամուտները, հաշվի առնելով արտաբյուջետային միջոցները, կազմել են 946.193 մլրդ դրամ (հստակեցված ծրագրի 101,1%)։ Փաստացի ծախսերը, ներառյալ 23.696 մլրդ դրամ փաստացի արտաբյուջետային ծախսերը, 2012 թվականին կազմել են 1.006 տրլն դրամ կամ պետբյուջեի հստակեցված ծրագրի 93.4 տոկոսը։ Հայաստանի պետբյուջեի պակասուրդը 2012 թվականին կազմել են 59.9 մլրդ դրամ կամ հստակեցված ծրագրի 45.3 տոկոսը։ ($1 - 416,71 դրամ է)։ -0-