Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է Չեխիայից թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելքը

13.03.2013, 12:24
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է Չեխիայի Հանրապետությունից թունդ  ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելքը, տեղեկացվում է ծառայության կայքում։
Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է Չեխիայից թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելքը
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հանել է Չեխիայի Հանրապետությունից թունդ  ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելքը, տեղեկացվում է ծառայության կայքում։

2012թ.–ի սեպտեմբերի սկզբից Չեխիայում մեթիլային սպիրտի թունավորման 90 դեպք էր գրանցվել, որը վերջին 30 տարիների ընթացքում Չեխիայում ալկոհոլային արտադրանքից զանգվածային թունավորման ամենախոշոր միջադեպն էր։ Այդ կապակցությամբ, հետևելով մի քանի պետությունների օրինակին, այդ թվում` Ռուսաստանի, ՀՀ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը 2012թ.–ի սեպտեմբերի 19–ին արգելեց Չեխիայից Հայաստան թունդ ալկոհոլային խմիչքի մատակարարումը։

Ծառայության պետ Աբրամ Բախչագուլյանի 2013թ.–ի մարտի 6–ի
հրամանի համաձայն` Չեխիայից թունդ ալկոհոլային խմիչքների ներմուծման արգելքը հանվել է։ –0–