Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+5

Հայաստանի ՏՄՊՊՀ–ն 2012 թ.–ին տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ 350 մլն դրամի ավելի քան 200 որոշում է կայացրել

19.03.2013, 15:07
Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2012 թվականի արդյունքներով ավելի քան 200 որոշում է կայացրել տնտեսվարող սուբյեկտներին հակամրցակցային գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։
Հայաստանի ՏՄՊՊՀ–ն 2012 թ.–ին տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ 350 մլն դրամի ավելի քան 200 որոշում է կայացրել
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) 2012 թվականի արդյունքներով ավելի քան 200 որոշում է կայացրել տնտեսվարող սուբյեկտներին հակամրցակցային գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, լրագրողներին հայտնեց ՏՄՊՊՀ ղեկավար Արտակ Շաբոյանը։

«Վերջին 2-3 տարիների ընթացքում հանձնաժողովը բավականին ակտիվ գործունեություն է ծավալել, միայն նախորդ տարի կայացվել է ավելի քան 200 որոշում տնտեսվարող սուբյեկտների հակամրցակցային գործողությունների պատասխանատվության միջոցների մասով։ Անբարեխիղճ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ տուգանքները հասել են 350 մլն դրամի»,– հայտնեց ՏՄՊՊՀ ղեկավարը բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ Առևտրային պալատի խորհրդի կողմից ։

Շաբոյանը նշեց, որ հանձնաժողովի որոշումների թիվը նախորդ տարիների համեմատ աճել է 20-30 անգամ, ավելացնելով, որ ՏՄՊՊՀ–ն այս տարիներին բազմաթիվ ուսումնասիրություններ է կատարել տարբեր ոլորտներում, որոնք տարաբնույթ խնդիրներ են վերհանել։
 
Այդ կապակցությամբ կազմակերպության ղեկավարը նշեց, որ եթե ավելի վաղ հետազոտություններն անցկացվում էին հենց հանձնաժողովի նախաձեռնությամբ, ապա ներկայում իրավիճակը փոխվել է, և բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ ու ֆիզիկական անձինք, բախվելով մրցակցության խնդիրների հետ, իրենք են դիմում ՏՄՊՊՀ–ին։ -0-