Рейтинг@Mail.ru
USD
391.8
EUR
423.89
RUB
4.6403
GEL
141.14
2025 թ. մարտի 26, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2013թ.–ի հունվար–հուլիս ամիսներին աճել է 4%–ով

21.08.2013, 14:43
Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–հուլիսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։
Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2013թ.–ի հունվար–հուլիս ամիսներին աճել է 4%–ով
ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի . /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013թ.–ի հունվար–հուլիսին, 2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 4 տոկոսով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունից։ ԱՎԾ տվյալներով` 2013 թվականի հունվար–հուլիսին սպառողական գների աճը 2012 թվականի հունվար–հուլիսի համեմատ կազմել է 4,7 տոկոս, իսկ Հայաստանի արդյունաբերական արտադրանքի արտադրողների գները հաշվետու ժամանակահատվածում բարձրացել են 4,7 տոկոսով։ Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 663 մլրդ դրամի արդյունաբերական արտադրանք, ինչը 2012 թվականի նույն ցուցանիշից ավելի է 6,7 տոկոսով։ 2013թ.–ի հունվար–հուլիս ամիսների արդյունքում` Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է մոտ 3189,9 մլն դրամ` 2012 թվականի համեմատ ավելանալով 3,4 տոկոսով։ Բյուջեի համաձայն` Հայաստանի ՀՆԱ աճը 2013 թվականին ծրագրված է 6,2 տոկոս մակարդակում։ ($1 –406,35 դրամ է)։ --0—