Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Հայաստանի տնտեսական առաջընթացի առանցքային գործոնը կդառնա տրանսպորտային փակուղուց դուրս գալը. ԶԵԱԲ

24.09.2013, 15:51
Տրանսպորտային փակուղուց Հայաստանի դուրս գալն ու երկաթուղային տարանցիկ երկիր դառնալը կհանգեցնի երկրի տնտեսական առաջընթացի, կարծում է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։
Հայաստանի տնտեսական առաջընթացի առանցքային գործոնը կդառնա տրանսպորտային փակուղուց դուրս գալը. ԶԵԱԲ
ԵՐԵՎԱՆ, 24 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Տրանսպորտային փակուղուց Հայաստանի դուրս գալն ու երկաթուղային տարանցիկ երկիր դառնալը կհանգեցնի երկրի տնտեսական առաջընթացի, կարծում է Զարգացման եվրասիական բանկի Ինտեգրացիոն ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Եվգենի Վինոկուրովը։

«Հարկավոր է դուրս գալ Ռուսաստան–Աբխազիա–Վրաստան–Իրան անխափան արդյունավետ երկաթուղային հաղորդակցության, այսինքն ոչ միայն դեպի Հյուսիս, այլև դեպի Հարավ։ Այդ ժամանակ Հայաստանի միջով անցնող Հյուսիս–Հարավ միջանցքը թույլ կտա ցատկ կատարել և հայտնվել կայուն զարգացման ռելսերի վրա։ Մեր տեսակետից հենց սա է, գուցե, Հայաստանի տնտեսության համար առանցքային նախագիծը երկարաժամկետ հեռանկարում»,  – ասել է Վինոկուրովը Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի մասնակցությամբ կայացած տեսակամրջի ընթացքում, որը կազմակերպվել է «ԶԵԱԲ ինտեգրացիոն բարոմետր 2013» ծրագրի արդյունքները ներկայացնելու համար։

«Հյուսիս–Հարավ» միջանցքը 556 կիլոմետր ընդհանուր երկարությամբ կապահովի մուտք դեպի Սև ծով և եվրոպական երկրներ Հայաստանի (Մեղրի–Կապան–Գորիս–Երևան–Աշտարակ–Գյումրի–Բավրա) և Վրաստանի տարածքներով։ «Հյուսիս–Հարավ» միջանցքի նախագծի հեղինակները Ռուսաստանն ու Իրանն են, այն ենթադրում է տրանսպորտային հոսքերի ակտիվացում, այդ թվում նաև Ռուսաստան–Իրան–Հնդկաստան երթուղով տրանսպորտային նոր հաղորդակցությունների շինարարության հաշվին։ Հայաստանի և Իրանի միջև բարձր մակարդակով քննարկվում է երկաթուղու կառուցման հնարավորությունը, որն իրար կկապի երկու երկրներն ու կդառնա «Հյուսիս–Հարավ» տրանսպորտային միջանցքի մի մասը։

Այսպիսով, Վինոկուրովի կարծիքով` ՄՄ–ին Հայաստանի միանալու դեպքում առանցքային հարցը ռուս–վրացական հարաբերությունների կարգավորումն է։

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հունվարի 13-ին Հայաստան կատարած այցի ընթացքւմ նշեց, որ  հնարավոր է համարում Աբխազական երկաթուղային հատվածի աշխատանքի վերականգնումը, եթե մի շարք խնդիրներ լուծում ստանան։

Նշելով ՄՄ–ին Հայաստանի միանալու այլ դրական կողմերը` Վինոկուրովը նշել է գազի գների նվազումը, տուրքերի, մասնավորապես չմշակված ալմաստի տուրքի նվազումը, ինչպես նաև աշխատանքային միգրացիայի հետ կապված իրավիճակի բարելավումը, որը, նրա կարծիքով, շատ կարևոր է Հայաստանի համար։

Հայաստանի և Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի` սեպտեմբերի 3-ի բանակցությունների արդյունքում հայտարարվել է Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մտադրության և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու մասին։ Իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնեց, որ ՌԵ–ն հայկական երկաթուղու զարգացման համար կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդրում կատարել։–0–