Рейтинг@Mail.ru
USD
381.14
EUR
444.68
RUB
4.9377
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի տնտեսական աճը 2026թ․–ին սպասվում է 5,4%–ի մակարդակում՝ գերազանցելով մեր նախնական կանխատեսումները․ ֆիննախ

12.11.2025, 12:24
ՀՆԱ 5.4 % աճի կանխատեսումը այլևս սենսացիա չէ, հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը

Հայաստանի տնտեսական աճը 2026թ․–ին սպասվում է 5,4%–ի մակարդակում՝ գերազանցելով մեր նախնական կանխատեսումները․ ֆիննախ

ԵՐԵՎԱՆ, 12 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ 2026թ․–ին Հայաստանում տնտեսական աճը սպասվում է 5,4%՝ գերազանցելով մեր նախնական կանխատեսումները, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

«2026 թվականին մենք սպասում ենք 5,4 տոկոս տնտեսական աճ՝ գրեթե հասնելով ՀՆԱ 12 տրիլիոն մակարդակին, որը գերազանցում է մեր նախնական կանխատեսումները», – հայտարարեց Հովհաննիսյանն այսօր ԱԺ–ում 2026թ․ի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ։ 

Նա նշեց, որ վերջին 5 տարիների արդյունքներով արձանագրվել է միջինում 7.6 % տնտեսական աճ, և ՀՆԱ 5.4 % աճի կանխատեսումը այլևս սենսացիա չէ։

«Արժույթի միջազգային հիմնադրամը նույնպես բարձրացրել է Հայաստանի աճի կանխատեսումը 2026 թ.–ին՝ սպասելով 5.5 % տնտեսական աճ»,– նշել է նախարարը։

Ըստ ԱՎԿ–ի՝ Հայաստանի ՀՆԱ-ն 2025 թվականի երկրորդ եռամսյակում, նախնական տվյալներով, գրանցել է 5.9% աճ՝ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Համաշխարհային բանկի կանխատեսումը Հայաստանի տնտեսական աճի վերաբերյալ 2026 թվականին կազմում է 4.9%, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումը՝ 5.5% ($1 – 382.52 դրամ):