Հայաստանի տնտեսական աճն այսօր արդեն հասել է 7%–ի. վարչապետ
03.10.2012,
14:56
Հայաստանի տնտեսական աճն այսօրվա դրությամբ արդեն կազմում է 7 տկոս, չորեքշաբթի ԱԺ–ում 2011թ.–ի դրամավարկային քաղաքականության իրականացման մասին ՀՀ ԿԲ հաշվետվության քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճն այսօրվա դրությամբ արդեն կազմում է 7 տկոս, չորեքշաբթի ԱԺ–ում 2011թ.–ի դրամավարկային քաղաքականության իրականացման մասին ՀՀ ԿԲ հաշվետվության քննարկման ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Ըստ նրա` այդ մասին վկայում են տնտեսական ակտիվության մասին ընթացիկ վիճակագրական տվյալները։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության օպերատիվ տվյալների`ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012թ.–ի օգոստոսին, 2011թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 8 տոկոսով։
Խոսելով 2011թ.–ի ցուցանիշների մասին՝ վարչապետն ընդգծեց, որ անցյալ տարի կառավարության գլխավոր խնդիրը տնտեսական աճի շարունակությունն ապահովելն էր։
«2009թ.–ի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո կառավարությունը հակաճգնաժամային քաղաքականություն է մշակել և իրականացրել տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովման համար։ 2011թ.–ի գլխավոր ձեռքբերումներից մեկը դարձավ արդյունաբերական քաղաքականության անցումը։ Արդյունքում` տարվա արդյունքներով 4,6 տոկոսանոց տնտեսական աճ գրանցվեց` 2010թ.–ի 2 տոկոսանոց աճի դիմաց»,– ավելացրեց վարչապետը։
ՀՀ կառավարությունը 2011թ.–ի դեկտեմբերի 15–ին Արտահանմանը միտված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն հաստատեց։ Ռազմավարության մեջ երեք պայմանական փուլեր են նշված, որոնք կապահովեն 11 բնագավառային ուղղություններով զարգացումը։
Կառավարության ղեկավարը նշեց նաև, որ 2011թ.–ի գնաճային սպասումները բարձր էին, և ԿԲ–ի առաջ «առավել ցածր գնաճային փուլ անցնելու» խնդիր էր դրված։
2011թ.–ի դրամավարկային քաղաքականության իրականացման մասին ԿԲ հաշվետվության համաձայն՝ 2011թ.–ի դեկտեմբերին 12–ամսյա գնաճը կազմել է 4,7 տոկոս, հետևաբար ԿԲ–ն ապահովել է պետբյուջեի մասին օրենքում նշված 4 տոկոս (±1,5%) նպատակին հասնելը։
Ինչ վերաբերում է բյուջետային ծախսերին, վարչապետն ընդգծեց, որ թափանցիկության առումով Հայաստանն աշխարհի առաջնային երկրներից մեկն է, «բոլոր գնումները հստակ երևում են կայքում` մինչև վերջին մատիտն ու գրիչը»։
2012թ.–ի ՀՀ պետբյուջեում տնտեսական աճը գրանցված է 4,6 տոկոս, իսկ գնաճը` 4 տոկոս (±1,5%) մակարդակում։ –0–