Рейтинг@Mail.ru
USD
391.81
EUR
422.41
RUB
4.6907
GEL
141.32
2025 թ. մարտի 28, ուրբաթ
եղանակը
Երևանում
+10

Հայաստանի տնտեսության աճը 2013թ.–ին կարող է կազմել 4,7- 5,7%. ԿԲ կանխատեսում

26.02.2013, 18:19
Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը կանխատեսում է 4,7–5,7 տոկոսի սահմաններում, ասվում է ՀՀ ԿԲ «դրամավարկային քաղաքականության 2012թ.–ի չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման» հաշվետվության մեջ։
Հայաստանի տնտեսության աճը 2013թ.–ին կարող է կազմել 4,7- 5,7%. ԿԲ կանխատեսում
ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկը երկրի տնտեսական աճը կանխատեսում է 4,7–5,7 տոկոսի սահմաններում, ասվում է ՀՀ ԿԲ «դրամավարկային քաղաքականության 2012թ.–ի չորրորդ եռամսյակի ծրագրի կատարման» հաշվետվության մեջ։

Միաժամանակ անցյալ տարվա երրորդ եռամսյակի համանման հաշվետվության մեջ ԿԲ–ն Հայաստանի տնտեսության աճը կանխատեսեց 2013թ.–ին 5–6 տոկոսի սահմաններում։

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, կանխատեսումը վերանայվել է դեպի նվազում` երկրի ընթացիկ մակրոտնտեսական զարգացման, ինչպես նաև արտաքին և ներքին պահանջարկի աճի հնարավոր դանդաղման հետ կապված։

Միաժամանակ արդյունաբերական ոլորտի աճը 2013թ.–ին սպասվում է 7–9 տոկոսի, շինարարության ոլորտում` 2,5–4,5 տոկոսի, ծառայության ոլորտում` 4,2–6,2 տոկոսի, իսկ ագրոհատվածում` 2–4 տոկոսի սահմաններում։ –0–