Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների` ավելի քան 10% կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից. փորձագետ
06.06.2013,
15:16
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ավելի քան 10 տոկոս կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների ավելի քան 10 տոկոս կրճատումը երկրին կզրկի տնտեսական աճի հնարավորությունից, «ԱՌԿԱ» գործակալությանն ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանը։
«Հաշվի առնելով կառավարության գործունեության ծրագիրը, այդ ցուցանիշը չի կարող գերազանցել 10 տոկոսի սահմանագիծը, եթե դա տեղի ունենա, ապա մենք չենք կարողանա նույնիսկ տնտեսական աճի փոքր տեմպ ապահովել»,– ասաց նա։
Միաժամանակ տնտեսագետը նշեց, որ հաշվի առնելով հետճգնաժամային շրջանում 2012թ.–ին Հայաստանում գրանցված 7,2 տոկոսանոց ՀՆԱ–ի աճը, Հայաստանի կառավարությունը հաջողության հասնելու հնարավորություն ունի նաև ընթացիկ տարում։
Հայաստանի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների համախառն ծավալը 2012թ.–ին, ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, կազմել է 751,8 մլն դոլար` 2011թ.–ի համեմատ կրճատվելով 7,9 տոկոսով։
2013թ.–ի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը կազմել է 131 մլն դոլար` 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 11,9 տոկոսով։ –0–