Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-6

Հայաստանի գյուղանախարարությունը չի կարող արգելել թուրքական լոլիկի ներկրումը. նախարար

01.12.2016, 17:49
Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը չի կարող արգելել թուրքական լիլիկի ներմուծումը, եթե այն իրականացվում է օրենքով, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Հայաստանի գյուղանախարարությունը չի կարող արգելել թուրքական լոլիկի ներկրումը. նախարար

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գյուղատնտեսության նախարարությունը չի կարող արգելել թուրքական լիլիկի ներմուծումը, եթե այն իրականացվում է օրենքով, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:

Ժամանակ առ ժամանակ հայկական մամուլում տեղեկատվություն է հայտնվում, որ Թուրքիայից Հայաստան են ներկրվում լոլիկի մեծ խմբաքանակներ, որոնք վաճառվում են որպես տեղական արտադրանք, ինչը վնասում է հայրենական արտադրողներին:

«Բոլոր պետական մարմիններն աշխատում են այդ հարցի շուրջ: Եթե ներմուծումն իրականացվում է խախտումներով, ապա հարցը կկարգավորվի օրենքի շրջանակում: Ես քննարկել եմ այդ հարցը ՊԵԿ-ի պետ Վարդան Հարությունյանի հետ», - ասաց Առաքելյանը:

Նրա խոսքով, վերջինս հանձնարարել է պարզել` արդյո՞ք, առկա են մաքսանենգության դեպքեր:

«Եթե կան փաստեր, խնդրում ենք ներկայացնել դրանք: Պետական մարմինների ներկայացուցիչները պատրաստ են դրանք դիտարկել», - ասաց Առաքելյանը:

Նախարարը կոչ է արել լուծել խնդիրն «արմատից»` բարձրացնելով տեղական արտադրության մրցունակությունը:

Ավելի վաղ Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ նախօրեին գերատեսչությունում տեղի էր ունեցել ժողով, որի ժամանակ քննարկվել էին Հայաստանում լոլիկի իրացմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը նշել է, որ նա հայտնել է նախարարությանը թուրքական լոլիկի և վարունգի վաճառքի մասին: Նրա խոսքով, գերատեսչություն դիմելուց հետո ներմուծումը դադարեցվել է, Մալաթիայի շրջանում գործող գյուղատնտեսական շուկայում ներկրված լոլիկ չկա, սակայն պահեստների խմբաքանակներից պարբերաբար իրացվում են լոլիկ և վարունգ: -0-