Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+24

Հայաստանի ՀՆԱ աճը 2014թ.–ին կարող է կազմել 4.5%. Ֆինոգենով

09.10.2014, 17:09
Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականի արդյունքներով կարող է կազմել 4.5 տոկոս, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը։
Հայաստանի ՀՆԱ աճը 2014թ.–ին կարող է կազմել 4.5%. Ֆինոգենով
ՄՈՍԿՎԱ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականի արդյունքներով կարող է կազմել 4.5 տոկոս, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնել է Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Իգոր Ֆինոգենովը։

«Կարծում եմ, որ այդ թիվը կպահպանվի, թեև բացասական ազդեցություն կարող է գործել Ռուսաստանի գնման ընդունակության նվազումը»,– նշել է բանկիրը։

Մյուս կողմից, ըստ նրա, մատակարարումների կառուցվածքի փոփոխությունը կարող է փոխհատուցել Ռուսաստանի գնողունակության անկումը, «այնպես որ, թիվն առայժմ սա է»։

ԱՄՀ–ի վերջին կանխատեսման համաձայն, Հայաստանի ՀՆԱ աճը 2014 թվականին կկազմի 4.3 տոկոս, իսկ Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն` 5 տոկոս։ Բացի այդ, սեպտեմբերի 16–ին Moody’s վարկանշային միջազգային գործակալությունը վերանայել է Հայաստանի ՀՆԱ աճը 2014 թվականին դեպի նվազում 3.2 տոկոսից մինչև 2.1 տոկոս Ռուսաստանի տնտեսության աճի տեմպերի դանդաղման պատճառով։ Միաժամանակ, Հայաստանի Կենտրոնական բանկն օգոստոսին նույնպես վերանայել է 2014 թվականի տնտեսական աճի կանխատեսումը դեպի նվազում 3.6-4.2 տոկոսի սահմաններում 4.1-4.8 տոկոսի նախկին կանխատեսման դիմաց։

Պետբյուջեի համաձայն, 2014 թվականին հայկական տնտեսության աճը ծրագրված է 5,2% չափով, իսկ գնաճը`4% (±1,5%) չափով։ -0-