Рейтинг@Mail.ru
USD
384.26
EUR
452.58
RUB
4.8832
GEL
141.37
2025 թ. հուլիսի 6, կիրակի
եղանակը
Երևանում
+27

Հայաստանի ջրամբարներում առկա ջրի մակարդակը բավարար է գյուղատնտեսության համար. նախարար

04.06.2015, 14:55
2015 թվականին Հայաստանի ջրամբարներում առկա ջրի մակարդակը բավարար է գյուղատնտեսության համար, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։
Հայաստանի ջրամբարներում առկա ջրի մակարդակը բավարար է գյուղատնտեսության համար. նախարար
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /ԱՌԿԱ/. 2015 թվականին Հայաստանի ջրամբարներում առկա ջրի մակարդակը բավարար է գյուղատնտեսության համար, հինգշաբթի կառավարության նիստում ասաց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը։

«Եթե հունվար–փետրվարին տեղումների ոչ բավարար քանակի պատճառով մենք որոշակի մտահոգություններ ունեինք ջրամբարների լիքը լինելու կապակցությամբ, ապա մարտի կեսին, ապրիլին և մայիսին տեղացած անձրևների առատության շնորհիվ այդ մակարդակը կտրուկ աճել է»,– ասաց Կարապետյանը։

Նրա խոսքով` Ախուրյանի ջրամբարը լցված է 93 տոկոսով (44%–ով շատ, քան նախորդ տարի), Ապարանի ջրամբարը` 46 տոկոսով (16%–ով շատ), Ազատի ջրամբարը` 82 տոկոսով (16%–ով շատ)։  

«Ինչ վերաբերում է Արմավիրի մարզում նախորդ տարի ջրի պակասի խնդիրներին, ապա այս տարի աշխատանք է տարվել արտեզյան հորերի օգտագործման ուղղությամբ, ինչը թույլ կտա լուծել հնարավոր խնդիրները»,– ասաց նախարարը։ -0-