Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին մոտ 4% կկազմի. փորձագետ
03.10.2014,
13:25
Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին կկազմի մոտ 4 տոկոս, կարծում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսական աճը 2014 թվականին կկազմի մոտ 4 տոկոս, կարծում է տնտեսագետ, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
«Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշները 2014 թվականին հավանաբար ակնկալվածից ցածր կլինեն: Դա պայմանավորված է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին գործոններով»,- ուրբաթ ասաց Մանասերյանը:
Նա նշեց, որ ակնկալվող ցուցանիշը շատ ցածր է, քանի որ Հայաստանը երկնիշ աճի ներուժ ունի:
«Քիչ են օգտագործվում հայկական սփյուռքի հնարավորությունները, այն դեպքում, որ որոշ սփյուռքահայերի կարողությունը գերազանցում է մեր երկրի տարեկան բյուջեն: Մեկ այլ խնդիր է ներդրումների փոքր ծավալը, ինչը բացատրվում է Հայաստանի ներդրումային քաղաքականության նկատմամբ վստահության պակասով»,- ասաց փորձագետը:
Նա նշեց, որ արտասահմանյան ներդրումների ազդակ կարող է ծառայել ներքին ներդրումների աճը, ինչպես նաև կառավարության ճիշտ քաղաքականությունն այս ոլորտում:
Արտասահմանյան ուղիղ ներդրումների ներհոսքը հայկական տնտեսություն այս տարվա վեց ամիսներին կազմել է շուրջ 249,9 մլրդ դրամ, իսկ արտասահմանյան ուղիղ ներդրումների զուտ հոսքը` 75 մլրդ դրամ: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` իրական հատվածում արտասահմանյան համախառն ներդրումների առաջատարը հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանն է: Այդ երկրի ներդրումները հայկական տնտեսության իրական հատվածում կազմել են մոտ 213,2 մլրդ դրամ: Միաժամանակ, 196,8 մլրդ դրամ ռուսական ներդրումները Հայաստանում բաժին են ընկել արտասահմանյան ուղիղ ներդրումներին:
2014 թվականի պետբյուջեի համաձայն, հայկական տնտեսության աճն այս տարի ծրագրված է 5,2% մակարդակում, իսկ գնաճը` 4% (±1,5%) չափով: -0-